Քաղաքագետը ենթադրություններ է արել ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու հետևանքների մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելը հանրապետության կառավարությանը ստիպում է ընտրություն կատարել, նման կարծիք է news.ru-ին տված հարցազրույցում հայտնել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նրա խոսքով Երևանը կանգնած է միավորման վերաբերյալ իր ապագա դիրքորոշումը որոշելու անհրաժեշտության առջև։
«ՀՀ ղեկավարությունն ինքն է սառեցրել հանրապետության մասնակցությունը ՀԱՊԿ-ին և դադարեցրել իր քվեարկելու իրավունքի իրականացումը։ Դեռևս 2023 թվականին Երևանը հետ էր կանչել իր ներկայացուցչին կազմակերպությունից, ուստի մի քանի տարի շարունակ Հայաստանը գործնականում չի մասնակցել քվեարկությանը», - նշել է փորձագետը։
Նրա կարծիքով Հայաստանի ղեկավարությունն այժմ կունենա երկու տարբերակ։ Նա կարող է կամ պաշտոնապես հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, կամ հայտարարել, որ քվեարկելու իրավունքի սահմանափակումը հիմնարար նշանակություն չունի Երևանի համար, քանի որ նախկինում էլ հանրապետությունը գործնականում չի մասնակցել որոշումների կայացմանը, բացատրել է Միքայելյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունները զրկել են Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու իրավունքից։ Երևանը նաև կորցրել է իր ներկայացուցիչներին կազմակերպության ներսում բարձր պաշտոններում նշանակելու իրավունքը։ Որոշումը կայացվել է կազմակերպությանը Հայաստանի պարտքերի պատճառով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am