Պոչետինոն գլխավորել է «Մանչեթեր Յունայթեդը»
ՍՊՈՐՏԱրգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն հեռացել է ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից և նշանակվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նոյեմբերի 12-ին մանչեսթերյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր թիմի նախկին ֆուտբոլիստ, անգլիացի Մայքլ Քերիկին, ով այս տարվա հունվարին էր գլխավորել ակումբը և նվաճել Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալները։
54-ամյա Պոչետինոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիսը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով 18-րդ տեղում է։