Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 dw.com–ը գրում է, որ 2026 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանի ծայրահեղ աջ ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիել յանը ձերբակալվել է Facebook-ում Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառման համար: Այս միջադեպը եզակի չէ. վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել բազմաթիվ ընդդիմադիր գործիչների՝ հիմնվելով նրանց սոցիալական ցանցերում ակտիվության վրա: ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգուշացնում են, որ այս ընտրովի արդարադատությունը վկայում է ժողովրդավարական սկզբունքներից տագնապալի նահանջի մասին և հրավիրում են ԵՄ ուշադրությունը այս իրավիճակի վրա:

2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխվեց 226.2 հոդվածը, որը քրեականացնում է բռնության հրապարակային կոչերը, ինչպես նաև բռնության հրապարակային արդարացումը կամ քարոզչությունը: Freedom House-ի 2025 թվականի զեկույցի համաձայն, «2020 թվականի Քրեական օրենսգրքի փոփոխության համաձայն, բռնության հրահրման հետ կապված հետապնդումների գրեթե 95 տոկոսը ներառել է Փաշինյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից հնարավոր արգելված հայտարարությունները, կարծես թե, նմանատիպ արձագանք չեն ունեցել»։

 2026 թվականի ընտրական շրջանում Երևանում գործող անկախ վերլուծական «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության» կենտրոնը մոնիթորինգ է իրականացրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հասցեին ուղղված առցանց ատելության խոսքի վերաբերյալ։ Նրանց զեկույցները փաստագրել են այն, թե ինչպես են կառավարամետ բլոգերները և ազդեցիկ սոցիալական ցանցերի օգտատերերը օգտագործել իրենց հարթակները Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց դեմ թշնամական հռետորաբանություն տարածելու համար՝ նրանց նկատմամբ օգտագործելով վիրավորական լեզու։ Բայց, չնայած այս զեկույցներին, Հայաստանի իրավապահ մարմինները, ընդհանուր առմամբ, ձեռնպահ են մնում այդ ակտիվիստներին հետապնդելուց։ ԵԽԽՎ–ն իր 2026 թվականի սեպտեմբերի զեկույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է «իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ ինտենսիվ ճնշման կիրառման», և կոչ է արել Հայաստանի իշխանություններին «դադարեցնել ընդդիմության ընտրողական հետապնդումը և ապահովել, որ ընտրություններին վերաբերող բոլոր ընթացակարգային կանոնները պահպանվեն»:

Երևանյան փորձագետները dw.com–ի հետ զրույցում ասել են, որ չնայած ԵՄ-ի հետ կապերը ամրապնդելու Հայաստանի ջանքերին, Բրյուսելը ձեռնպահ է մնում ընդդիմության ձայների ճնշմանն ի պատասխան կոշտ գնահատականներից:

Իսկ գերմանացի փորձագետ Ստեֆան Մեյստերը կարծում է, որ Եվրոպայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, կարծես, «հիմնականում թելադրված է Ռուսաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականությամբ»։ «Այսպիսով, խոսքը ոչ այնքան Հայաստանի մասին է, որքան այն ուժերի ամրապնդման մասին, որոնք խաթարում են Ռուսաստանի ազդեցությունը երկրում», - նշել է նա։

 Մայստերը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը շահարկում է առկա աշխարհաքաղաքական դինամիկան ներքին քաղաքական հակառակորդներին Ռուսաստանի լիազորված անձինք անվանելու համար, սակայն ոչ բոլորն են ռուսամետ, ովքեր քննադատում են Փաշինյանին։ Նա նշել է, որ «ԵՄ-ն, որոշ առումով, ընկել է այս թակարդն՝ ընդունելով այս ամենը որպես ճիշտ»։ Նրա խոսքով, Բրյուսելը ռիսկի է դիմում՝ կրկնել անցյալի սխալները, որոնք թույլ էին տրվել Վրաստանի նման երկրների հետ։

«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու հիմնարար իրավունքները կազմում են ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի հիմքը», - dw.com–ի հարցմանը գրավոր պատասխանել է ԵՄ խոսնակը,– այս շրջանակը նախատեսում է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ խոսքի ազատությունը պաշտպանելու առումով»: Պատասխանում նաև ընդգծվել է, որ «ԵՄ-ն ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ քրեական հետաքննություններին. համաձայն Հայաստանի միջազգային պարտավորությունների և իրավական շրջանակի, նման հետաքննությունները պետք է իրականացվեն անաչառ՝ անկախ քաղաքական նկատառումներից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ինԱյս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Պոչետինոն գլխավորել է «Մանչեթեր Յունայթեդը»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում մոտ 400 ինքնաթիռ մնացել է օդում՝ սպասելով վայրէջքիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԴոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը առաջին համատեղ հանդիպումը կանցկացնեն Չինաստանում2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ ՓաշինյանԻրանի ԶՈւ հայտնել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ ականի վրա պшյթելու մասինՀաղթանակը կայանում է նրանում, որ ապահովվի, որ Իրանը երբեք այս կամ այն կերպ միջnւկային զինшմթերք չունենա․ ՌուբիոԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնածՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ումՍպանված 29-ամյա տղայի վերջին խոսքերը․ ինչ է պատմում եղբայրըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-նՔենիայում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդՄաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըԻրանի՝ ՊԵԿ-ից փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՇրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲԾանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղիՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԽորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. Մելիքյան
Ամենադիտված