Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2027 թ.-ի փետրվարի 1-ից բջջային հեռախոսները և նոութբուքերը նախատեսվում է դրոշմավորել նույնականացման միջոցով՝ երկչափ շտրիխ կոդով, որը կլինի ապրանքի փաթեթվածքի վրա։ Առանց կոդի ապրանքը ներմուծողները կկարողանան վաճառել մինչև 2027 թ.-ի ապրիլի 30-ը, իսկ մյուս վաճառողները՝ մինչև մայիսի 31-ը։ Կառավարության որոշման նախագիծը Պետական եկամուտների կոմիտեն դրել է e-draft.am կայքում, քննարկումը կտևի մինչև 2026 թ.-ի նոյեմբերի 27-ը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները նախատեսված են նախագծի 1-ին կետում և 1-ին ու 2-րդ հավելվածներում, իսկ հիմքը Հարկային օրենսգրքի 396.1-րդ հոդվածի 2-րդ մասն է, որով դրոշմավորման ենթակա ապրանքները և ժամկետները հաստատում է կառավարությունը։

Ի՞նչ ապրանքների է վերաբերում

Նախագիծը վերաբերում է հեռախոսային ապարատներին և մինչև 10 կգ զանգվածով դյուրակիր հաշվողական մեքենաներին, որոնք ունեն առնվազն տվյալների մշակման կենտրոնական բլոկ, ստեղնաշար և դիսփլեյ (նախագծում՝ «դյուրակիր համակարգիչներ և հեռախոսներ»)։

Ինչպե՞ս է երևալու կոդը

Ըստ 1-ին հավելվածի՝

նույնականացման միջոցը Data Matrix ձևաչափի երկչափ շտրիխ կոդ է (կետ 2),

այն դրվում է փաթեթվածքի, պիտակի կամ կպչուն պիտակի վրա այնպես, որ հնարավոր չլինի առանձնացնել փաթեթվածքից (կետ 6),

կոդը դրվում է փաթեթվածքի առավել տեսանելի հատվածում, և դրա վրա չպետք է լինի ընթերցմանը խոչընդոտող որևէ տեղեկություն (կետեր 5–6)։

Ապրանքը շրջանառության մեջ դնելիս ներկայացվող տվյալներում 8517 13 000 0 և 8517 14 000 0 ծածկագրերի (բջջային հեռախոսներ) դեպքում նշվում է նաև IMEI համարը, իսկ նոութբուքերի դեպքում՝ սերիական համարը (1-ին հավելվածի ձև)։

Մինչև ե՞րբ կարելի է վաճառել ապրանքն առանց կոդի

2-րդ հավելվածով.

արտադրողները և ներմուծողները մինչև 2027 թ.-ի փետրվարի 1-ը ներառյալ արտադրված կամ ներմուծված չդրոշմավորված ապրանքը կարող են վաճառել մինչև 2027 թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ (կետ 2),

մյուս վաճառողները մինչև ապրիլի 30-ը ձեռք բերված ապրանքը առանց դրոշմավորման կարող են վաճառել մինչև 2027 թ.-ի մայիսի 31-ը ներառյալ (կետ 3)։

Ո՞վ է պատասխանատու

Դրոշմավորման պարտավորություն կրում են ապրանքը ներմուծող և արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (Հարկային օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մաս և 396.1-րդ հոդվածի 1-ին մաս)։ Դրոշմավորման կանոններին չհամապատասխանող ապրանք օտարելու դեպքում նրանք վճարում են 500 000 դրամ տուգանք, իսկ 50 000 դրամից ավելի արժեքի ապրանքի դեպքում՝ ապրանքների արժեքի 100 %-ը, բայց ոչ պակաս, քան 1 500 000 դրամը (424-րդ հոդվածի 1-ին մաս)։ Գնորդի համար պատասխանատվություն նախագծում չկա։

Ամփոփում

Ամփոփելով՝ 2027 թ.-ի փետրվարի 1-ից բջջային հեռախոսի կամ նոութբուքի տուփի վրա նախատեսվում է Data Matrix կոդ, իսկ առանց կոդի ապրանքը խանութներում կարելի կլինի վաճառել առավելագույնը մինչև 2027 թ.-ի մայիսի 31-ը։ Նախագիծը դեռ ընդունված չէ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Բջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնածՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ումՍպանված 29-ամյա տղայի վերջին խոսքերը․ ինչ է պատմում եղբայրըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-նՔենիայում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդՄաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըԻրանի՝ ՊԵԿ-ից փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՇրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲԾանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղիՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԽորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. ՄելիքյանԱՄՆ-ը ՑԱԽԱԼ-ին հայտնել է Իրանի հետ պшտերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին«Բացահայտվել է այն, թե ինչպես է ձախողվել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի մոլեգին ծրագիրը»Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասինԷստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնությունԻտալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանունԿարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. ԹրամփԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըNvidia-ի նախկին ղեկավարին կանչել են Սենատ՝ ՉԺՀ ենթադրյալ լրտեսի հետ կապի պատճառով«Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերություններին»Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է Քուշների և Ուիթկոֆի հետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունըԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվելՎթարով պայմանավորված՝ մինչև երեկո ջուր չի լինելուՀայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը. պատմության այս օրը (Նոյեմբերի 13)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ. պաշտոնականԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանըԱզգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆՃանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. ՔուշներԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Ամենադիտված