Սա արժանի պարտություն չէր․ Զիդան
ՍՊՈՐՏՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իտալիայի ընտրանուց կրած պարտության մասին, որն առաջինն էր լեգենդար ֆրանսիացու կողմից թիմը գլխավորելուց հետո։
«Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բայց երբ մեր մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ, մեզ մոտ առաջացավ շփոթմունք: Այսօրվա խաղը չի կարելի ձախողված համարել։ Կան ուղղություններ, որոնց վրա մենք պետք է աշխատենք։ Ես ասացի խաղացողներին, որ խուճապի չմատնվեն։ Ես խաղացողներին ասացի, որ դա արժանի պարտություն չէր»,- Զիդանի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Ի դեպ, 1962 թվականի մայիսից ի վեր Իտալիայի հավաքականն առաջին անգամ է սեփական խաղադաշտում հաղթել ֆրանսիացիներին: Նախորդ 5 խաղում գրանցվել էր չորս պարտություն ու 1 ոչ-ոքի։