Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը։ Լուրը հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։

Նա հայկական պարարվեստի նշանավոր ներկայացուցիչներից էր, «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել որպես մենապարող, ապա ղեկավարել բալետային խումբը։

«Բառերով անհնար է նկարագրել այն ցավն ու կսկիծը, որ ապրում եմ Նորայր Մեհրաբյանի՝ կյանքից հեռանալու ծանր լուրն իմանալուց հետո։ Այսօր հայ պարարվեստը կրեց անասելի մեծ կորուստ։

Մեր կողքին այլեւս չկա մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց հայկական պարարվեստին՝ թողնելով անջնջելի հետք մեր մշակույթի պատմության մեջ։ Ինձ համար մեծ պատիվ եւ բացառիկ հնարավորություն էր Ձեզ հետ աշխատելը։ Երբեք չեմ մոռանա մեր ժամեր տեւող զրույցները, Ձեր խոսքը, խորհուրդներն ու այն ամենը, ինչ պատիվ ունեցա սովորելու։ Շնորհակալ եմ Ձեզ ամեն ինչի համար, Նորայր Գուրգենիչ ջան։ Ձեր անունն ու թողած ժառանգությունը միշտ ապրելու են հայ պարարվեստի պատմության մեջ»,- գրել է դերասան Վիգեն Պապոյանը։

Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 4-ին Երեւանում։ 1946-ին ընդունվել է Երեւանի պարարվեստի ուսումնարան, այնուհետեւ որպես մենապարող աշխատանքի անցել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

1970 թվականին հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ։ Երեք տարի հետո վերադարձել է Երեւան ու ստանձնել պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Խաչատրյանի «Ռուսական պարը», Ավետիսյանի «Զարթոնք»-ը, Սակիլարու «Չոփչոփիկ»-ը եւ այլն։ 1984-1986 թթ. եղել է Օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։

1987 թվականին Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն» համույթը։ Աշխատել է նաեւ Հայաստանի պարի պետական անսամբլում։

նա կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։ Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ։ 1973 -1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։

Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըԻրանի՝ ՊԵԿ-ից փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՇրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲԾանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղիՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԽորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. ՄելիքյանԱՄՆ-ը ՑԱԽԱԼ-ին հայտնել է Իրանի հետ պшտերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին«Բացահայտվել է այն, թե ինչպես է ձախողվել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի մոլեգին ծրագիրը»Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասինԷստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնությունԻտալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանունԿարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. ԹրամփԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըNvidia-ի նախկին ղեկավարին կանչել են Սենատ՝ ՉԺՀ ենթադրյալ լրտեսի հետ կապի պատճառով«Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերություններին»Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է Քուշների և Ուիթկոֆի հետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունըԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվելՎթարով պայմանավորված՝ մինչև երեկո ջուր չի լինելուՀայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը. պատմության այս օրը (Նոյեմբերի 13)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ. պաշտոնականԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանըԱզգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆՃանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. ՔուշներԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասին
Ամենադիտված