Էստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայի իշխանությունները որոշել են Ուկրաինային հատկացնել լրացուցիչ օգնություն՝ 6,5 մլն եվրոյի չափով։ Այս մասին հայտնել է ազգային պետական ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով բալթյան հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Տալլինը 4,5 մլն եվրո կուղղի Կիևին երկաթուղային լոկոմոտիվների մատակարարմանը, ևս 2 մլն եվրո կհատկացվի SPUR 2.0 ծրագրի շրջանակներում, «որը նպաստում է Ուկրաինայի վերականգնմանն ու վերակառուցմանը»։