Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնիսոնի համով ալկոհոլի նորաձևության ի հայտ գալուն նպաստել է միջնադարում Չինաստանից Ռուսաստան առևտրային ճանապարհի գոյությանը։ Այդ ճանապարհով Եվրոպան ներմուծում էր ոչ միայն թանկարժեք գործվածքներ և արևելյան զարդանախշեր, այլ նաև ժամանակի գլխավոր գանձը՝ համեմունքները։ Հարավարևելյան Ասիայից այդ համեմունքները նախ հասնում էին Ռուսաստան, ապա տարածվում ամբողջ Եվրոպայում։ Այդ համեմունքների շարքում էր աստղային անիսոնը՝ հարավային Չինաստանի բնիկ մագնոլիաների ընտանիքի ծառի պտուղը։
Քանի որ աստղային անիսոնով քարավանները առաջին անգամ ժամանում էին Սիբիր, ապա երկար ժամանակ ճանապարհորդում, եվրոպացիները աստղային անիսոնը անվանել են «սիբիրյան անիսոն»։ Ռուսաստանում այն սովորաբար կոչվում է չինական կամ աստղային անիսոն։ Քանի որ համեմունքները Ռուսաստանում այնքան թանկ չէին, որքան Եվրոպայում, դրանք, այդ թվում՝ աստղային անիսոնը, անընդհատ օգտագործվում էին առօրյա կյանքում, առավել հաճախ խոհարարության մեջ։ Այն սովորաբար օգտագործվում էր որպես համեմունք մսային ուտեստների համար, սբիտենը (ավանդական ռուսական ապուր) համեմելու համար և, իհարկե, տարբեր թխվածքների մեջ։ Ժամանակի ընթացքում այն նաև ավելացվում է օղուն։ Այն ժամանակ օղին դա սովորական սամագոնն էր, մեկ անգամ թորված և նման այսօրվա նոսրացված սպիրտային խմիչքներին։ Ավելին, կարևոր էր դրա համն ու բույրը, ուստի այդ ըմպելիքը պատրաստելու համար օգտագործվում էին բազմազան խոտաբույսեր, արմատներ և համեմունքներ։
Արտադրության գործընթացը հետևյալն էր։ Սկզբում սովորական հացահատիկի սպիրտը խառնվում էր տարբեր խոտաբույսերի, արմատների, հատապտուղների, համեմունքների և այլ բուրավետ ու համային բաղադրիչների հետ։ Այնուհետև այն թորվում էր՝ ստանալով մոտավորապես 35-45% ալկոհոլի պարունակությամբ ըմպելիք։ Այնուհետև այն կարող էր նոսրացվել կամ օգտագործվել այդպես։ Այդ ըմպելիքը այն ժամնանակ սովորաբար անվանակոչվում էր իր հիմնական բաղադրիչի՝ անիսոնի, սամիթի կամ քեմոնի անունով։
Անիսոնի օղին հիշատակվում է Մոսկվայի ազնվականության տոների համար նախատեսված ուտեստների պահպանված ցանկերում։ Հայտնի է, որ Պետրոս Մեծը սիրում էր անիսոնի օղի։ Այն հաճախ հանդիպում է ռուս դասականների ստեղծագործություններում։ Ի դեպ, հետագայում աստղաձև անիսոնը օղու մեջ աստիճանաբար փոխարինվել է սովորական անիսոնի սերմերով, որը հովանոցավոր բույս է նմանատիպ, բայց շատ ավելի պարզ համով։ Սկզբում մարդիկ օգտագործել են չինական անիսոնով համեմված ավելի թանկ օղիները, բայց հետո սկսել են արտադրել բավականին լավ, եզակի ըմպելիք, որը ներառում էր նաև քիմիոն և կիտրոնի կեղև։ Հետևաբար, մոտավորապես 16-րդ դարից սկսած, Ռուսաստանում արտադրվում էին անիսոնի օղու երկու տեսակ օգտագործելով տարբեր համեմունքներ։ Երկուսն էլ օգտագործվում էին որպես ապերիտիվ։
Հեղափոխությունից հետո էլ Ռուսաստանում արտադրում էին անիսոնի համով ալկոհոլային խմիչքներ։ «Անիսովկա» դառը լիկյոր՝ անիսոնով, համեմով, սամիթով և կիտրոնի կեղևով, և «Անիսոնի լիկյորը» պատրաստված սովորական և չինական անիսոններով։ Հետաքրքիր է այն, որ Ռուսաստանում ներկայումս դասական անիսոնի օղին այլևս չի արտադրվում բայց այդ բույսը պարունակող խմիչքները շատ տարածված են արտասահմանում, օրինակներն են ֆրանսիական պաստիները կամ իտալական սամբուկան։
Կ.Խաչիկյան