Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքերը խոցել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանը։
Օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է արդյունաբերական գոտու տարածքում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Լուկօյլ» ընկերությանը պատկանող Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո ամբողջությամբ դադարեցրել էր նավթային հումքի վերամշակումը։ Գործարանը զգալի վնասներ էր կրել նաև մայիսի 29-ին և հուլիսի 31-ին տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։
«Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկան» Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Դրա տարեկան վերամշակման հզորությունը կազմում է շուրջ 15 միլիոն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է ավտոմոբիլային բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք։