Բարսելոնայի նախագահը դժգոհ է մնացել Նեյմարի հետ զրույցից
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ջանք չի խնայում բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխությանը խոչընդոտելուն:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հուլիսի 21-ին կայացած մարզումից հետո զրուցել է բրազիլացու հետ: Այն տևել է 1.5 ժամ, ինչից հետո ակնհայտ էր, որ Բարտոմեուն դժգոհ է մնացել արդյունքից: Նա այնքան բարկացած էր, որ նույնիսկ չի բարևել իրեն հանդիպող մարդկանց:
Աղբյուրը չի բացառում, որ Նեյմարը հայտնել է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու ցանկության մասին: