ՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերի 12-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացել են որոշակի խափանումներ: Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքը վերականգնելու համար։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։