Տավուշում միայնակ կինն ինքնասպանություն է գործել իր տան նկուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Նախօրեին Տավուշի մարզի Պտղավան համայնքում 75-ամյա կինն ինքնասպանություն է գործել:
Tert.am-ի հետ զրույցում Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն ասաց, որ քաղաքացին միայնակ է ապրել և չի շփվել բնակիչների հետ:
«Միայնակ կին էր, ամուսինը մահացել էր, իսկ երեխաները համայնքում չեն ապրում: Չշփվող կին էր: Ինքնասպանություն է գործել իր տան նկուղում, պարանով կախվել էր: Որևէ գրություն չէր հայտնաբերվել »,- ասաց համայնքապետը:
Պարանյանն ասաց, որ քանի որ հարևանների հետ էլ շփումների մեջ չի եղել ոչ միայն հիմա, այլ նաև նախկինում, իրեն անհանգստացնող խնդիրների մասին չի խոսել:
Համայնքապետը հայտնեց, որ կինն առողջական խնդիրներ է ունեցել: