Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։

Սակայն նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը անգամ իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության փակ նիստում, երբ քննարկվել է ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի պայմաններում նման համակարգի ներդրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիմնական փաստարկն այն է եղել, որ Հայաստանում բոլորը միմյանց ճանաչում են, ունեն տարբեր կապեր, և դժվար է երաշխավորել, որ ատենակալները կկարողանան լիովին անկախ ու անաչառ որոշումներ կայացնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, որ այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է, պարզապես պետք է ինստիտուցիոնալիզացնել։

Փաստորեն, վարչապետի տրամաբանությամբ՝ եթե ժողովուրդն արդեն իսկ իր գնահատականն է տալիս քաղաքական գործիչներին, ապա ինչո՞ւ չպետք է մասնակցի նաև արդարադատության իրականացմանը։

Սակայն այստեղ կա մի էական տարբերություն, որի մասին իշխանությունը կարծես թե չի ցանկանում խոսել։ Քաղաքական գնահատականը դատական վճիռ չէ, իսկ հասարակական դժգոհությունը չի կարող փոխարինել ապացույցներին։ Արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե հանրային տրամադրությունների, այլ օրենքի և ապացույցների հիման վրա։

Ի՞նչ է իրականում ենթադրում ատենակալների ինստիտուտը

Ատենակալների ինստիտուտի ներդրումը նշանակում է, որ որոշակի քրեական գործերի քննությանը կարող են մասնակցել նաև սովորական քաղաքացիներ՝ որպես հանրության ներկայացուցիչներ։ Նրանք դատավարության ընթացքում լսում են մեղադրանքի և պաշտպանության կողմերին, ուսումնասիրում ներկայացված ապացույցները և օրենքով սահմանված կարգով մասնակցում մեղավորության կամ անմեղության վերաբերյալ որոշման կայացմանը։

Աշխարհում այս համակարգի տարբեր մոդելներ կան։ Որոշ երկրներում ատենակալներն առանձին որոշում են մեղավորության հարցը, իսկ պրոֆեսիոնալ դատավորը հետևում է դատավարության օրինականությանը և որոշում պատիժը։ Կամ ատենակալներն ու դատավորը միասին են մասնակցում որոշման կայացմանը։

Հայաստանի դեպքում դեռ պետք է պարզ դառնա, թե որ մոդելն է ընտրվելու, ինչ գործերով են ներգրավվելու ատենակալները, ինչպես են ընտրվելու նրանք և ինչ երաշխիքներ են ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։

Իսկ այստեղ ամենակարևոր հարցը Հայաստանի առանձնահատկությունն է։ Փոքր հասարակությունում, որտեղ մարդիկ հաճախ ունեն ընդհանուր ծանոթներ, բարեկամական, գործնական կամ քաղաքական կապեր, աղմկահարույց քրեական գործերով անաչառ ատենակալներ ընտրելը կարող է հեշտ գործ չլինել։ Պատկերացնենք՝ ատենակալների առջև է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, խոշոր գործարարի կամ քաղաքական ազդեցիկ գործչի գործը։ Արդյոք հնարավոր կլինի՞ բացառել, որ նրանցից ոմանք արդեն իսկ ունենան ձևավորված կարծիք տվյալ անձի վերաբերյալ։

Ի վերջո, իշխանությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել ոչ միայն սահմանադրական առանձին փոփոխություններ, այլև պետության կառավարման՝ դատական համակարգի շրջադարձային փոփոխություններ, ինչպես նաև ազգային-պետական հիմնարար դրույթների վերաբերյալ նոր մոտեցումներ։ Անկախության հռչակագրին հղումը հանվելու է նոր Սահմանադրությունից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերումԱրևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր. պատմության այս օրը (Նոյեմբերի 12)Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ«Հրապարակ»․ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Ժողովուրդ». ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»«Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունիՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում․ Պակիստան«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկիցՈ՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստիցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինի հետ քննարկել եվրոպացիներին բանակցություններում ներգրավելու հարցը. Քուշներ«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. Մեդինսկի
Ամենադիտված