Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2018 թվականի իշխանափոխությունից հետո, առավել ևս՝ վերջին մի քանի տարիներին ներհայաստանյան քաղաքական մշակույթում խոսքը հաճախ դադարել է ընկալվել որպես հանրային խնդիրները լուծելու, տարբեր մոտեցումները համադրելու, հակասությունները քաղաքակիրթ ձևով քննարկելու և պետական որոշումների որակը բարձրացնելու գործիք, և շատ դեպքերում դարձել է ատելության, թշնամացման, պիտակավորման ու հուզական ճնշման միջոցի։ Սա ոչ միայն քաղաքական ոճի կամ հռետորաբանության հարց է, այլ խորքային պետական խնդիր, որովհետև ցանկացած պետության քաղաքական համակարգի առողջությունը չափվում է ոչ միայն ընտրությունների պարբերականությամբ, իշխանության ձևավորման օրինականությամբ կամ կուսակցությունների թվով, այլև այն մշակույթով, որով իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական հանրույթը և քաղաքացիները խոսում են միմյանց հետ։ Եթե հանրային խոսքի լեզուն դառնում է վիրավորանքը, քաղաքական մրցակցի նկարագիրը կառուցվում է ոչ թե փաստարկների, այլ պիտակների միջոցով, անհամաձայնությունը ներկայացվում է որպես դավաճանություն, քննադատությունը՝ որպես թշնամանք, իսկ իշխանության կամ ընդդիմության նկատմամբ դիրքորոշումը՝ որպես մարդու բարոյական արժանիքի չափման միակ չափանիշ, ապա հասարակությունը աստիճանաբար կորցնում է կարևորագույն կարողություններից մեկը՝ միասին մտածելու կարողությունը։ Իսկ պետության համար երբեմն ոչ պակաս վտանգավոր է հատկապես այն միջավայրը, որտեղ սխալ որոշումները չեն կարողանում ժամանակին քննադատության ենթարկվել, շտկվել կամ կանխվել, որովհետև մարդիկ արդեն ոչ թե լսում են միմյանց, այլ միմյանց դեմ են խոսում։

Հայաստանի քաղաքական իրականության մեջ 2018 թվականից հետո տեղի ունեցած փոփոխությունները սկզբնական շրջանում մեծ մասի կողմից ընկալվում էին որպես տարիներով կուտակված դժգոհության արտահայտություն, քաղաքական փակ համակարգի բացման հնարավորություն և նոր մասնակցային մշակույթի սկիզբ։

Սակայն քաղաքական գործընթացը սկսեց կառուցվել ավելի արատավոր հիմքերի՝ հիննոր, սև-սպիտակ, ժողովուրդ-էլիտա, արդարներ-մեղավորներ հակադրությունների վրա, որը երկարաժամկետ առումով խաթարում է հանրային քննարկման ծավալումը։

Պետական կյանքը երբեք չի տեղավորվում պարզ բաժանումների մեջ։ Ճիշտ է՝ այնտեղ կան տարբեր շահեր, տարբեր փորձառություններ, տարբեր մասնագիտական տեսակետներ, տարբեր գաղափարական մոտեցումներ, տարբեր սխալներ և տարբեր պատասխանատվություններ, բայց բոլորս էլ ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ համընդհանուր շահը պետք է գերակայի՝ մասնավորապես ընթացիկ խնդիրները լուծելու մասով։ Բայց եթե քաղաքական խոսքի կենտրոնում հայտնվում է ոչ թե խնդիրը, այլ հակադիր ճամբարի բարոյական ոչնչացումը, ապա յուրաքանչյուր թեմա՝ լինի անվտանգություն, տնտեսություն, սոցիալական քաղաքականություն, կրթություն, դատաիրավական բարեփոխում, ընտանեկան բռնության կանխարգելում կամ արտաքին քաղաքականություն, վերածվում է ոչ թե քննարկման, այլ ճամբարային բախման։

Այդ պայմաններում անգամ ամենաբարդ և ամենանուրբ հարցերը քննարկվում են ոչ թե փաստերի, տվյալների, փորձագիտական եզրակացությունների և հանրային շահի տեսանկյունից, այլ հարցի շուրջ կողմերի քաղաքական պատկանելության կամ ինքնության (կողմնորոշման) հիման վրա. եթե «մերոնք» են ասում, ճիշտ է, եթե «նրանք» են ասում, սխալ է։ Սա քաղաքական մշակույթի վտանգավոր դրսևորում է։ Քաղաքականությունը միշտ էլ սուր է լինում, միշտ էլ ուղեկցվում է քննադատությամբ, հեգնանքով, երբեմն նաև կոշտ արտահայտություններով։ Բայց կա սկզբունքային տարբերություն կոշտ քաղաքական քննադատության և ատելության խոսքի միջև։ Քննադատությունը ուղղված է գործողությանը, որոշմանը, քաղաքականությանը, պաշտոնյայի պատասխանատվությանը, իսկ ատելության լեզուն ուղղված է անձի արժեզրկմանը, խմբի նվաստացմանը, հակառակ ճամբարի ներկայացուցչի մարդկային և քաղաքացիական իրավունքներից զրկելու տրամադրությանը։ Քննադողը կարող է ասել՝ այս որոշումը սխալ է, այս պաշտոնյան ձախողել է, այս քաղաքականությունը վնասակար է, այս փաստարկը անհիմն է։ Ատելության լեզուն ասում է՝ այս մարդիկ չունեն իրավունք խոսելու, նրանք թշնամի են, նրանք պետք է լռեցվեն, նրանց հետ քննարկում անելն իմաստ չունի։ Քննադատությունը բացում է բանավեճի դուռ, ատելության խոսքը փակում է այն։ Եվ երբ վերջինս դառնում է քաղաքական դաշտի հիմնական գործիքը, հասարակությունը սկսում է ապրել մշտական ներքին լարվածության մեջ։

Բառերը քաղաքական կյանքում ստեղծում են իրականություն։ Երբ տարիներով մարդկանց սովորեցնում են, որ քննադատությամբ հանդես եկողը ոչ թե մրցակից է, այլ թշնամի, ապա ինչ-որ պահից սկսած այդ թշնամու նկատմամբ բռնությունը, վիրավորանքը, լռեցումը կամ իրավազրկումը սկսում են ընկալվել որպես ոչ թե անթույլատրելի վարք, այլ արդարացված պատասխան։ Այդպես խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը։ Հասարակությունն աստիճանաբար կորցնում է իր ներքին արգելակները։ Այն, ինչ երեկ թվում էր անընդունելի, այսօր դառնում է «քաղաքական պայքարի մաս», իսկ վաղը կարող է արդեն ընկալվել որպես «անհրաժեշտ պաշտպանություն»։

Այդ շղթան հատկապես վտանգավոր է փոքր հասարակությունների համար, որտեղ քաղաքական բևեռացումը արագորեն տեղափոխվում է ընտանիքներ, աշխատանքային միջավայրեր, ընկերական հարաբերություններ, համայնքներ և նույնիսկ սերունդների միջև կապեր։ Հայաստանի պարագայում այս երևույթը առավել ծանր հետևանքներ ունի նաև այն պատճառով, որ երկիրը վերջին տարիներին անցել է պատերազմների, տարածքային կորուստների, անվտանգային ցնցումների, սոցիալական հիասթափությունների և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության խորը ճգնաժամերի միջով։ Այդպիսի պայմաններում հասարակությունն առավել զգայուն է, ավելի խոցելի, ավելի արագ է բորբոքվում և ավելի դժվար է վերադառնում սթափ քննարկման դաշտ։ Երբ ազգային անվտանգության և պետական գոյության հարցերը քննարկվում են նույն պիտակավորող լեզվով, որով քննարկվում են ներքաղաքական վեճերը, հետևանքը դառնում է հատկապես վտանգավոր։ Այդպիսի միջավայրում ճշմարտությունը չի բացահայտվում, որովհետև բոլոր կողմերն ավելի շատ զբաղված են սեփական ճամբարի պաշտպանությամբ և հակառակ ճամբարի ոչնչացմամբ, քան իրական պատճառների ուսումնասիրությամբ։ Իսկ պետությունը, որը չի կարողանում իր ամենածանր փորձառությունները վերածել սթափ վերլուծության, դատապարտված է նույն սխալները կրկնելու վտանգին։

Առանձնապես ցավալի է, որ անհանդուրժողականությունը և բռնության լեզուն ներթափանցել են այն հաստատություններ, որոնք պետք է լինեին քաղաքական մշակույթի չափանիշ սահմանող վայրեր։ Ազգային ժողովը, որպես երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն, պետք է լինի ոչ թե միայն օրենքներ ընդունելու տեխնիկական հարթակ, այլ հանրային բանավեճի օրինակ։ Խորհրդարանը հենց այն վայրն է, որտեղ հասարակությունը պետք է տեսնի, որ ամենասուր տարաձայնությունները հնարավոր է քննարկել կանոններով, փաստարկներով, արժանապատվության պահպանումով և քաղաքական պատասխանատվությամբ։ Եթե խորհրդարանում հնչող խոսքը վերածվում է վիրավորանքի, եթե պատգամավորները միմյանց հետ հարաբերվում են ոչ թե որպես ժողովրդի տարբեր հատվածների ներկայացուցիչներ, այլ որպես թշնամական խմբերի մարտիկներ, եթե բանավեճը հաճախ փոխարինվում է փոխադարձ նվաստացմամբ, գոռգոռոցով կամ ֆիզիկական լարվածության դրսևորումներով, ապա այդ պատկերը ուղիղ ազդում է հասարակության վրա։

Քաղաքացիները՝ հատկապես երիտասարդ սերունդը, տեսնում են, որ երկրի ամենաբարձր քաղաքական հարթակում հաջողության լեզուն փաստարկը չէ, այլ կոպտությունը, հանդուրժողականությունը չէ, այլ ագրեսիան, ինքնատիրապետումը չէ, այլ ուժի ցուցադրումը։ Ու զարմանալի չէ, որ հետո նույն վարքը կրկնօրինակվում է սոցիալական ցանցերում, բակային խոսակցություններում, համալսարաններում, աշխատավայրերում, համայնքային ընտրություններում կամ նույնիսկ ընտանեկան միջավայրում։ Քաղաքական վերնախավը (ինչպիսին էլ այն լինի) միշտ ձևավորում է վարքագծի մոդել, անգամ եթե դա չի գիտակցում։ Եթե այդ մոդելը բռնության և արհամարհանքի մոդել է, ապա հասարակության վրա դրա ազդեցությունը երկարաժամկետ և քայքայիչ է։

Այս խնդրի մեջ ամենաբարդ և ամենավտանգավոր հանգամանքներից մեկն իշխանության պատասխանատվության չափն է։ Ցանկացած քաղաքական ուժ, լինի իշխանություն թե ընդդիմություն, կարող է ընկնել պոպուլիզմի, վիրավորական հռետորաբանության և անհանդուրժողականության մեջ։ Սակայն իշխանությունն ունի առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետև ունի պետական լծակներ, ինստիտուցիոնալ հեղինակություն, օրակարգ թելադրելու հնարավորություն և ուժային ու վարչական համակարգերի վրա ազդեցություն։ Երբ որևէ ընդդիմադիր գործիչ կոշտ, երբեմն գուցե անպատասխանատու կամ վիրավորական խոսք է օգտագործում, դա վնասակար է քաղաքական մշակույթի համար։ Բայց երբ նույնը անում է իշխանության ներկայացուցիչը, կամ երբ իշխանության ղեկավարը բացահայտորեն կամ անուղղակիորեն խրախուսում է նման գործելակերպը, դրա հետևանքն անհամեմատ ավելի մեծ է։

Իշխանության խոսքը սովորական խոսք չէ։ Այն ընկալվում է որպես թույլտվություն, ազդակ, վարքագծի չափանիշ։ Եթե վերևից հնչում է արհամարհանք, ներքևում այն դառնում է ագրեսիա։ Եթե վերևից հնչում է պիտակավորում, ներքևում այն դառնում է հալածանք։ Եթե վերևից հանդուրժվում է բռնության կամ նվաստացման լեզուն, ներքևում այն կարող է վերածվել իրական բռնության։ Պետական պաշտոնյաների խոսքը պետք է ունենա հավել յալ պատասխանատվություն ոչ թե այն պատճառով, որ նրանք չպետք է քննադատեն կամ պաշտպանվեն, այլ որովհետև նրանց խոսքը ազդում է հանրային վարքի վրա։

Այստեղից է գալիս երկակի ստանդարտների մասին հանրային ընկալումը, որը հատկապես սուր է, երբ իշխանությունները հայտարարում են բռնության դեմ պայքարի, ընտանեկան բռնության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության կամ ժողովրդավարության մասին, բայց քաղաքական պրակտիկայում իրենք են կիրառում նվաստացման, պիտակավորման, ուժային ճնշման կամ ագրեսիվ խոսքի մեխանիզմներ։

Այդպես հասարակությունը շատ արագ նկատում է, որ պաշտոնական հռետորաբանությունն ու քաղաքական վարքը հակասում են միմյանց։ Եթե խորհրդարանում, հանրային ելույթներում կամ իշխանական քարոզչական միջավայրում նորմալացվում է ուժի, նվաստացման, սպառնալիքի կամ անարգանքի լեզուն, ապա դժվար է հանրությանը համոզել, որ նույն իշխանությունը սկզբունքորեն պայքարում է բռնության մշակույթի դեմ։ Բռնությունը չի սկսվում միայն հարվածից։ Այն սկսվում է մտածողությունից, որ դիմացինը արժանի չէ հարգանքի, որ նրան կարելի է լռեցնել, նվաստացնել, վախեցնել, որ ուժեղի կամ իշխանություն ունեցողի խոսքը ինքնին ճշմարտություն է։ Եթե այդ մտածողությունը քաղաքական մակարդակում հանդուրժվում է, ապա ընտանեկան, համայնքային կամ սոցիալական մակարդակում դրա դեմ պայքարը դառնում է կիսատ և ոչ համոզիչ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներՍարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում․ ՊակիստանՈ՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինի հետ քննարկել եվրոպացիներին բանակցություններում ներգրավելու հարցը. Քուշներ«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. ՄեդինսկիԳալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել. ՌԴ նախագահի օգնականԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՆոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքիցՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀորմուզի նեղուցում լցանավը պայթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվելԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՇենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկnրներԿասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը
Ամենադիտված