Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել հանրակրթական ուսումնական հաստատությունների կատարողականի գնահատման կարգում՝ վերանայելով բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցների գնահատման չափանիշները, հստակեցնելով ֆինանսական խրախուսման տրամադրման պայմաններն ու անհրաժեշտ տվյալների ներկայացման ձևաչափերը։

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծն ու դրա հիմնավորումը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1150-Ն որոշման մեջ, որով սահմանվել է բարձր կատարողականի արդյունք ունեցող դպրոցներին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողական ունեցող հաստատություններին աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը։

Ինչո՞ւ են առաջարկվում փոփոխությունները

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և հստակեցնելու դպրոցների կատարողականի գնահատման չափանիշները, գնահատման գործընթացի կազմակերպման ընթացակարգերը և դրա համար անհրաժեշտ տվյալների շրջանակը։

Փոփոխությունների նպատակն է ապահովել գնահատման գործընթացի ամբողջականությունը, հետևողականությունն ու միասնականությունը, ինչպես նաև հստակեցնել ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները։

Ինչպե՞ս կփոխվի դպրոցների գնահատման կարգը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել գնահատման չափանիշների ներկայացման և հաստատման ընթացակարգը։ Մասնավորապես, գնահատման չափանիշների նախագիծը հանձնաժողովին պետք է ներկայացվի մինչև գնահատման գործընթացի մեկնարկը, իսկ չափանիշները կհաստատվեն հանձնաժողովի կողմից՝ նախարարի հրամանով։

Միաժամանակ նախատեսվում է, որ գնահատման չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, այդ թվում՝ չափանիշների կշիռները, շեմային արժեքները և գնահատման հաշվարկային մեխանիզմը, հրապարակման ենթակա չեն լինի։

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ այս կարգավորումը նպատակ ունի նվազեցնել գնահատման ցուցանիշների ձևական ապահովման և գնահատման արդյունքների վրա արհեստական ազդեցության ռիսկերը՝ հնարավորություն տալով դպրոցների գործունեությունը գնահատել իրական արդյունքների հիման վրա։

Ի՞նչ նոր չափանիշներով կգնահատվեն դպրոցները

Նախագծով վերանայվում են հաստատությունների գործունեության գնահատման չափանիշները։ Մասնավորապես, առաջարկվում է գնահատման ընթացքում հաշվի առնել՝

ուսումնական պլանի ձևավորման ժամկետները և դրանում կատարված փոփոխությունները,
դասաբաշխումը՝ ըստ պետական, դպրոցական և անհատական բաղադրիչների,
անհատական բաղադրիչի հաշվին ձևավորված խմբակները և դրանցում ընդգրկված սովորողների թիվը,
թեմատիկ պլանների ձևավորման ժամկետները,
ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար երկարօրյա ուսուցման կազմակերպումը և այդ ծառայություններից օգտվողների թիվը,
նախագծային աշխատանքներում սովորողների ներգրավվածությունը,
սովորողների փոխադրման և ավարտական փաստաթղթերի ձևավորման գործընթացները,
տվյալ տարվա հերթական ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների թիվը,
մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքում գնահատականի փոփոխություն ունեցած ուսուցիչների թիվը,
սովորողների գնահատման համակարգի օբյեկտիվությունը։

Բացի այդ, վերջին հինգ տարվա ընթացքում մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները գնահատելիս հաշվի կառնվեն նաև կամավոր ատեստավորման դրական արդյունք ունեցող և տարակարգ ունեցող մանկավարժական աշխատողների թվերը։

Ի՞նչ պայմաններ կսահմանվեն դպրոցների խրախուսման համար

Նախագծով հստակեցվում են բարձր կատարողական ունեցող դպրոցների կողմից ներկայացվող նորարարական ծրագրին, ինչպես նաև նախարարության կողմից տվյալ ուսումնական տարվա համար որպես առաջնահերթություն սահմանված առնվազն մեկ ծրագրին մասնակցելու պահանջները։

Վերանայվում են նաև գնահատման հանձնաժողովի կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրման և գնահատման ընթացակարգերը։ Ֆինանսական խրախուսման տրամադրման կարգավորումները կհստակեցվեն՝ հաշվի առնելով բյուջետային հատկացման ընդհանուր չափը։

Ինչպե՞ս կարող են օգտագործվել տրամադրվող ֆինանսական միջոցները

Նախագծով հստակեցվում են բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցներին տրամադրվող լրացուցիչ ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները։

Մասնավորապես, բարձր կատարողական ունեցող դպրոցներին հնարավորություն կտրվի իրենց փորձը ներկայացնել միջազգային կամ տեղական համաժողովներում, հանրայնացնել ձեռքբերումները և առկա ռեսուրսներն ընդգրկել տարբեր ծրագրերում։

Ցածր կատարողական ունեցող դպրոցներին էլ հնարավորություն կտրվի տեղական համաժողովներում ուսումնասիրել այլ ուսումնական հաստատությունների փորձը։

Ինչպե՞ս կփոխվի դպրոցների վերաբերյալ տվյալների ներկայացման կարգը

Նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվում «Բարձր կատարողականի արդյունքով գնահատման համար հաստատության վերաբերյալ տվյալներ» Ձև N 1-ը։

Բացի այդ, կարգը լրացվում է նոր՝ Ձև N 2-ով, որով սահմանվում է ցածր կատարողականի արդյունքով գնահատման համար հաստատության վերաբերյալ տվյալների ներկայացման միասնական ձևաչափը։

Այս փոփոխությունների նպատակն է ապահովել գնահատման համար անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման և ներկայացման միասնական մոտեցում։

Ե՞րբ կկիրառվեն նոր կարգավորումները

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կատարելագործել հանրակրթական ուսումնական հաստատությունների կատարողականի գնահատման գործընթացը, բարձրացնել դպրոցների գործունեության արդյունքների համադրելիությունը և նպաստել բարձր կատարողական ունեցող հաստատությունների ձեռքբերումների տարածմանը, ինչպես նաև ցածր կատարողական ունեցող դպրոցների զարգացմանն ուղղված աջակցության նպատակային կազմակերպմանը։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Միաժամանակ չեն փոփոխվելու դպրոցների կատարողականի արդյունքներով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու համար նախատեսված ֆինանսավորման ընդհանուր չափերը,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինի հետ քննարկել եվրոպացիներին բանակցություններում ներգրավելու հարցը. Քուշներ«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. ՄեդինսկիԳալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել. ՌԴ նախագահի օգնականԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՆոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքիցՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀորմուզի նեղուցում լցանավը պայթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվելԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՇենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկnրներԿասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուսական պատվիրակությունը Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել. ՊեսկովՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս. ՌեզայիԾանոթ ու միարժամանակ անհայտ … սեյսմոգրաֆՍպասվում են տեղումներ նաև ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու փորձը«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմիցՊաղեստինամետ ցուցարարները Բայդենի և նրա ընտանիքի վրա կաթի փաթեթներ են նետելԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. ՓեզեշքիանՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան«Ադրբեջանին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ, բայց հարևաններն ու մեծ տերությունները լռել են»Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄԷնդրիկը որոշել է հեռանալ «Ռեալ»-իցԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ՝ բնակարանների հասանելիությունն ապահովելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջովԱրագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները 100 շիշ կեղծ oղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵս նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. ԶելենսկիԹոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարներըԱյսօր մեր երկրում կալանքը մահшբեր է դարձել. թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ` Արսեն Գևորգյանի մшհը դառնա հերթական դրվագ. Գոհար Մելոյան«Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կհանգեցնի լիակատար տնտեսական փլուզման»Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալը հարձակման է ենթարկվելՀնդկաստանում ռելսերից դուրս է եկել ուղևորատար գնացքի վեց վագոն. կան տnւժածներԻրանը Արգենտինայի ռազմածnվային և ռազմաoդային ուժերը ճանաչել է աhաբեկչական կազմակերպություններ
Ամենադիտված