Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրբուհի Գալյանին հարկ է հիշեցնել իրավական մի պարզ ճշմարտություն. ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով Սրբուհի Գալյանի հայտարարությանը՝  Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին:

«Երեկ, անդրադառնալով քաղկալանավոր Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երկու ակնհայտ կեղծ պնդում է արել՝ փորձելով արդարացնել իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը։

Նախարարը պնդել է, թե Հայաստանում կալանավորումը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում։

Մինչդեռ 2025 թվականին կալանքի միջնորդությունների շուրջ 88%-ը դատարանների կողմից բավարարվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Այս ցուցանիշը լուրջ կասկածի տակ է դնում կալանքի կիրառման «բացառիկության» մասին նախարարի հավաստիացումները։

Եթե սա է Գալյանի պատկերացրած «բացառիկությունը», ապա նա առնվազն տարրական թվաբանության խնդիր ունի։

Նախարարի երկրորդ սուտն առավել ցինիկ է։

«Մենք միշտ ասում ենք, և ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում»,- հայտարարել է Գալյանը։

Իսկ իրականությունն այն է, որ այսօր անազատության մեջ են ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի առաջնորդներ, ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը տնային կալանքի տակ է։

Հիշեցնեմ նաև, որ Փաշինյանի իշխանության տարիներին կալանավորվել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, Վանաձորի համայնքային ընտրություններում հաղթանակից հետո՝ Մամիկոն Ասլանյանը։ Իսկ արդեն հանգուցյալ Արսեն Գևորգյանի կալանավորումը, իմ համոզմամբ, ուներ կոնկրետ քաղաքական նպատակ՝ կանխել նրա և «Ուժեղ Հայաստան» կուսակցության հաղթանակը Ստեփանավանի ընտրություններում։

Սա քաղաքական հետապնդումների մասին վկայող իրադարձությունների մի ամբողջ շղթա է, որը Գալյանը փորձում է հերքել ընդամենը մեկ հայտարարությամբ։

Ի դեպ, նախարարին հարկ է հիշեցնել իրավական մի պարզ ճշմարտություն. ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է։

Հետևաբար, Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է դառնան անկախ և բազմակողմանի քննության առարկա։ Իշխանությունը պարտավոր է սպառիչ պատասխաններ տալ՝ արդյո՞ք պետությունը կատարել է նրա կյանքի և առողջության պաշտպանության իր պարտավորությունները։

Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է հնչում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը՝ Նիկոլ Փաշինյանին ներառել «Մագնիցկու ցուցակում»։

Աշոտյանը հիշեցնում է Սերգեյ Մագնիցկու մահը նախնական կալանքի ընթացքում, որից հետո ձևավորվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար անհատական պատժամիջոցների միջազգային մեխանիզմներ։

Նրա առաջարկությունը, ըստ էության, Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային պատասխանատվության մեխանիզմներ կիրառելու հարց է բարձրացնում։

Արսեն Գևորգյանի մահը ողբերգություն է, որը շատ ավելի լայն հարց է առաջադրում՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների, կալանքի չարաշահման և պետության պատասխանատվության մասին։

Իսկ Սրբուհի Գալյանի ակնհայտորեն անհամոզիչ հայտարարությունները միայն խորացնում են կասկածները, որ իշխանությունն ավելի շատ մտահոգված է սեփական քաղաքական պատասխանատվությունը քողարկելով, քան Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելով»,- գրել է նա: 

Հիշեցնենք, որ երեկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին, ասել էր. «Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»: 

ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՊուտինի հանդիպումն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա առաջիկայում. ՈւշակովԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. ՄեդինսկիԳալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցՌուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել. ՌԴ նախագահի օգնականԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՆոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքիցՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՀորմուզի նեղուցում լցանավը պայթել է ականի վրա. նավում hրդեհ է բռնկվելԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՇենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկnրներԿասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուսական պատվիրակությունը Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչների հետ շփումներ չի ունեցել. ՊեսկովՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս. ՌեզայիԾանոթ ու միարժամանակ անհայտ … սեյսմոգրաֆՍպասվում են տեղումներ նաև ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է Փիթ Հեգսեթի իմփիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու փորձը«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմիցՊաղեստինամետ ցուցարարները Բայդենի և նրա ընտանիքի վրա կաթի փաթեթներ են նետելԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. ՓեզեշքիանՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան«Ադրբեջանին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ, բայց հարևաններն ու մեծ տերությունները լռել են»Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄԷնդրիկը որոշել է հեռանալ «Ռեալ»-իցԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ՝ բնակարանների հասանելիությունն ապահովելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջովԱրագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները 100 շիշ կեղծ oղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵս նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. ԶելենսկիԹոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարներըԱյսօր մեր երկրում կալանքը մահшբեր է դարձել. թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ` Արսեն Գևորգյանի մшհը դառնա հերթական դրվագ. Գոհար Մելոյան«Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կհանգեցնի լիակատար տնտեսական փլուզման»Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալը հարձակման է ենթարկվելՀնդկաստանում ռելսերից դուրս է եկել ուղևորատար գնացքի վեց վագոն. կան տnւժածներԻրանը Արգենտինայի ռազմածnվային և ռազմաoդային ուժերը ճանաչել է աhաբեկչական կազմակերպություններՀայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս է դարձել Գարեգին 2-րդը. պատմության այս օրը (Նոյեմբերի 11)Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի COP-31-ինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասինԱռանց երկու առանցքային խաղացողի Կիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներին
Ամենադիտված