Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները

ՍՊՈՐՏ

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Իլիա Թոփուրիան անդրադարձել է թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտին՝ կասկածի տակ դնելով հայ մարզիկի գրեփլինգի արդյունավետությունը։

Վրացական արմատներով իսպանացի մարտիկը վստահ է, որ եթե Ծառուկյանին չհաջողվի կիրառել իր գլխավոր զենքը՝ թեյքդաուններն ու գետնին վերահսկողությունը, նա լուրջ խնդիրների առաջ կկանգնի օկտագոնում։

ABC-ին տված հարցազրույցում Թոփուրիան իր և Ծառուկյանի հավանական մենամարտը համեմատել է Ալեքսանդր Վոլկանովսկու և Մովսար Եվլոևի դիմակայության հետ։ Նրա կարծիքով՝ հայ մարտիկի ոճը հիմնված է մրցակցին պարտեր տեղափոխելու և գերիշխող դիրք զբաղեցնելու վրա, սակայն այդ մարտավարությունը բոլորի դեմ չէ, որ կարող է աշխատել։

«Արմանը կանգնած դիրքում խուճապի կմատնվի՝ փորձելով ինձ գետնին տեղափոխել։ Կկրկնվի այն նույն սցենարը, ինչ տեսանք Մովսարի և Վոլկանովսկու մենամարտում։ Այդ տեսակի մարտիկները սովոր են մշտապես դոմինանտ լինել, և նրանց ինքնավստահությունը սնվում է հենց դրանից։ Իրականում Արմանը բուն գետնամարտում առանձնապես չի փայլում. նրա ուժեղ կողմը պարզապես մրցակցին գետնին տապալելն ու վերահսկողության համար հարմար դիրք գտնելն է»,— նշել է Թոփուրիան։

Նախկին չեմպիոնը մանրամասնել է իր միտքը՝ հիշեցնելով, որ Եվլոևը ևս սովոր էր տապալել մրցակիցներին, վերահսկել նրանց և ուժերը վերականգնել կլինչում, սակայն Վոլկանովսկու դեմ այդ գործիքակազմն անօգուտ դարձավ։

«Երբ չես կարողանում թելադրել քո կամքը, հատկապես եթե բազային ըմբիշ ես, ամեն ինչ կտրուկ բարդանում է։ Ժամանակակից MMA-ում ըմբշամարտի և պաշտպանական տեխնիկայի մակարդակը զգալիորեն աճել է։ Եթե ըմբշամարտից զատ չունես բարձրակարգ ջիու-ջիթսու և գրեփլինգ, դա քեզ պարզապես կհյուծի։ Մովսարն այնքան էր սովորել մրցակիցներին գետնին տեղափոխելուն, որ Վոլկի դեմ չկարողացավ անել ո՛չ դա, ո՛չ էլ շունչ քաշել կլինչում։ Արդյունքում սկսվեց խուճապ, և նա հոգեբանորեն կոտրվեց»,— ընդգծել է Թոփուրիան։

Իլիա Թոփուրիան նաև հիշեցրել է իր հարուստ փորձի մասին՝ շեշտելով, որ ըմբշամարտը մշտապես եղել է իր մարզական բազայի հիմնաքարը. «Ես աշխարհի չեմպիոն եմ դարձել երկու քաշային կարգերում և չորս տիտղոսային մենամարտ անցկացրել UFC-ում։ Ես մեծացել եմ ըմբշամարտի գորգի վրա, դա իմ կյանքն է»։

Որքանո՞վ է հավանական Թոփուրիա – Ծառուկյան մենամարտը

Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի հնարավոր բախման շուրջ խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Երկու մարտիկներն էլ հանդես են գալիս թեթև քաշային կարգի էլիտայում, սակայն այս պահին մենամարտի կազմակերպման վերաբերյալ պաշտոնական որևէ պայմանավորվածություն չկա։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 14-ին կայացած UFC Freedom 250 մրցաշարում Թոփուրիան մարզչական շտաբի որոշմամբ 4-րդ ռաունդից հետո պարտվեց Ջասթին Գեյջիին՝ զրկվելով թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց։ Սա նրա կարիերայի առաջին պարտությունն էր 17 հաղթանակներից հետո։

Արման Ծառուկյանն իր հերթին շարունակում է մնալ դիվիզիոնի գլխավոր հավակնորդներից մեկը, ուստի նախկին չեմպիոնի հետ նրա հնարավոր դիմակայությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում MMA-ի սիրահարների համար։ Առայժմ, սակայն, կողմերը սահմանափակվում են միայն հեռակա հայտարարություններով։

Պաղեստինամետ ցուցարարները Բայդենի և նրա ընտանիքի վրա կաթի փաթեթներ են նետելԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. ՓեզեշքիանՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան«Ադրբեջանին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ, բայց հարևաններն ու մեծ տերությունները լռել են»Լոռիում և Արմավիրում ջրօգտագործման խախտումներ են արձանագրվել. կիրառվել է 3,6 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄԷնդրիկը որոշել է հեռանալ «Ռեալ»-իցԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ՝ բնակարանների հասանելիությունն ապահովելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջովԱրագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները 100 շիշ կեղծ oղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵս նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. ԶելենսկիԹոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարներըԱյսօր մեր երկրում կալանքը մահшբեր է դարձել. թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ` Արսեն Գևորգյանի մшհը դառնա հերթական դրվագ. Գոհար Մելոյան«Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կհանգեցնի լիակատար տնտեսական փլուզման»Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալը հարձակման է ենթարկվելՀնդկաստանում ռելսերից դուրս է եկել ուղևորատար գնացքի վեց վագոն. կան տnւժածներԻրանը Արգենտինայի ռազմածnվային և ռազմաoդային ուժերը ճանաչել է աhաբեկչական կազմակերպություններՀայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս է դարձել Գարեգին 2-րդը. պատմության այս օրը (Նոյեմբերի 11)Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի COP-31-ինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասինԱռանց երկու առանցքային խաղացողի Կիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահին9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիՏարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը պետք է ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով. Իրանի փոխնախագահՓարաքարի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. պայթյnւն չի եղել. Փրկարար ծառայությունԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների. The TouchlineՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբԵրևանը ՀԱՊԿ-ն անօգուտ է հայտարարել. Կրեմլը քարտ-բլանշ է ստացել հաջորդ պատերազմում Փաշինյանին չփրկելու համարՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետը ժամանել է Իսրայել«Օրենքով գող» «Մարսո»-ի՝ Մարզպետունի Պետրոսյանի որդու ու իր մտերիմ Կ.Ղ-ի գործով նախաքննությունն ավարտվել էԻնքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետՍպանել է երեք հոգու. Նաև պոռնոգրաֆիկ տեսանյութ է տարածել՝ անձին 2 անգամ հասցնելով ինքնասպանության փորձիՊերմինով. ՀԱՊԿ-ը կպահպանի իր ներուժը, նույնիսկ եթե Հայաստանը դուրս գա այդ կազմակերպությունիցՈ՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵկել է ժամանակն ընդունել այն յոթ պայմանները․ Ռեզային՝ ԱՄՆ-ինՍենատորը բացատրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգները
Ամենադիտված