Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Առանց երկու առանցքային խաղացողի Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան

ՍՊՈՐՏ

Կիպրոսի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավարտել է հայրենիքում անցկացրած ուսումնամարզական հավաքը և ժամանել Երևան, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի շրջանակում կմրցի Հայաստանի ընտրանու հետ։ Կիպրական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջիկա դիմակայությունից առաջ հյուրերն ունեն կադրային երկու լուրջ կորուստ։

Այսօր առավոտյան անցկացնելով վերջին մարզումը՝ Կիպրոսի ընտրանին Երևանի ժամանակով 18:30-ին Լառնակայի օդանավակայանից ուղևորվել է Հայաստանի մայրաքաղաք։ Մեկնելուց առաջ թիմի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը բարձր է գնահատել Հայաստանի հավաքականի խաղամակարդակն ու ընդգծել սեփական հարկի տակ մեր ընտրանու վտանգավորությունը․

«Հայաստանը շատ լավ թիմ ունի, հատկապես սեփական հարկի տակ, որտեղ երկրպագուների աջակցությունը նրանց լրացուցիչ ուժ է հաղորդում։ Կարծում եմ՝ թիմերի միջև բավականին լարված ու տակտիկական պայքար կծավալվի։ Մենք լավ մարզավիճակում ենք, շարունակում ենք պայքարել մեր առջև դրված նպատակների համար և հուսով ենք, որ հինգշաբթի օրը կլինենք անհրաժեշտ բարձրության վրա»,- նշել է մասնագետը։

Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա վնասվածքի պատճառով Կիպրոսի հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել հարձակվող Անդրոնիկոս Կակուլիսը։ Հայաստանի դեմ խաղին չի մասնակցի նաև պաշտպան Կոստաս Պիլեասը․ վերջինս թեև ընդգրկված է հայտացուցակում, սակայն որակազրկված է մեր ընտրանու դեմ նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Պաշտպանական գիծը համալրելու նպատակով Մանցիոսը հավաքական է հրավիրել «Ապոլոնի» ֆուտբոլիստ Անդրեաս Սիիկիսին։

Կիպրոսի հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկվել է 27 ֆուտբոլիստ․

Դարպասապահներ․ Անդրեաս Պարասկևաս, Ֆաբիանո Ֆրեյտաս, Զոել Մոլ։

Պաշտպաններ․ Լեոնիդաս Կոնոմիս, Անդրեաս Սիիկիս, Նիկոլաս Ցարուլա, Եվագորաս Անտոնիու, Կոնստանտինոս Լայֆիս, Նիկոլաս Պանայիոտու, Հեկտոր Կիպրիանու, Կոստաս Պիլեաս, Գեորգոս Մալեկիդիս։

Կիսապաշտպաններ․ Խարալամբոս Կիրիակու, Կոստակիս Արտիմատաս, Մորգան Բրաուն, Խարալամբոս Խարալամբուս, Պանայիոտիս Անդրեու, Գրիգորիս Կաստանոս, Իոաննիս Կոստի, Ստավրոս Գեորգիու, Մարինոս Ցիոնիս, Մարկուս Էդվարդս, Լոիզոս Լոիզու։

Հարձակվողներ․ Զանոս Սավվա, Անգելոս Նեոֆիտու, Իասոնաս Պիկիս, Իոաննիս Պիտաս։

Հավելենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիան։ Կիպրոսը 7 միավորով երկրորդն է, իսկ Հայաստանի հավաքականը 4 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին։

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասինԱռանց երկու առանցքային խաղացողի Կիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահին9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիՏարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը պետք է ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով. Իրանի փոխնախագահՓարաքարի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. պայթյnւն չի եղել. Փրկարար ծառայությունԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների. The TouchlineՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբԵրևանը ՀԱՊԿ-ն անօգուտ է հայտարարել. Կրեմլը քարտ-բլանշ է ստացել հաջորդ պատերազմում Փաշինյանին չփրկելու համարՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետը ժամանել է Իսրայել«Օրենքով գող» «Մարսո»-ի՝ Մարզպետունի Պետրոսյանի որդու ու իր մտերիմ Կ.Ղ-ի գործով նախաքննությունն ավարտվել էԻնքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետՍպանել է երեք հոգու. Նաև պոռնոգրաֆիկ տեսանյութ է տարածել՝ անձին 2 անգամ հասցնելով ինքնասպանության փորձիՊերմինով. ՀԱՊԿ-ը կպահպանի իր ներուժը, նույնիսկ եթե Հայաստանը դուրս գա այդ կազմակերպությունիցՈ՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵկել է ժամանակն ընդունել այն յոթ պայմանները․ Ռեզային՝ ԱՄՆ-ինՍենատորը բացատրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգներըՎերսկսվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցությունները. FTՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՎթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներումԼուսադեմին է վատացել, շտապ օգնություն են կանչել․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մասին«ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ֆիասկո է Հայաստանի համար»Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն ԳևորգյանըԶինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՀայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին. պատմության այս օրը (Նոյեմբերի 10)Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,45 դոլարիՄեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»
Ամենադիտված