Տարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը պետք է ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով. Իրանի փոխնախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյն դիրքորոշումը, որը «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ Իրանի Հանրապետությունը ունի, ստորագրվել է համատեղ հայտարարագրում ՝ Իրանի նախագահի և Փաշինյանի միջև: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումները հայտարարվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի և նախարարության խոսնակի միջոցով, ասել է Իրանի փոխնախագահը՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտադրել է երկու կարևոր կետ, դրանցից առաջինը այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը պետք է ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով։ Եվ երկրորդը այն է, որ Իրանը կընդառաջի ցանկացած քայլի, որը կաջակցի տարածաշրջանի երկրների խաղաղությունն ապահովելու համար: Եվ, բնականաբար, ցանկանցած այլ քայլ, որը կխոչընդոտի անվտանգությանը, Իրանը դեմ կլինի դրան»,-ասել է Սեյյեդ Համիդ Փուրմոհամադին: