Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից ընդամենը չորս օր առաջ։ Հակակոռուպցիոն դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք էր կիրառել։


Ինչո՞
ւմ էր մեղադրվում Արսեն Գևորգյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք բաժանելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը, ավագանու անդամի թեկնածուների և կուսակցության անունից հանդես եկող այլ անձանց օժանդակությամբ, ընտրություններին մասնակցելու և «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով գումարներ էր տվել Ստեփանավանի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների։


Ի՞նչ էին նշում պաշտպանները

Վերջինիս պաշտպան Ռոբերտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ տեսանյութում երևացող գումարները ոչ թե ընտրակաշառք էին, այլ ավագանու թեկնածուներին տրված միջոցներ՝ բենզինի, սննդի և առօրյա ծախսերի համար։ Փաստաբանը նաև ընդգծել էր, որ մեղադրանքում որպես գումար ստացողներ ներկայացված անձանց մեծ մասը հենց «Ուժեղ Հայաստանի» ավագանու թեկնածուներն էին և կրում էին կուսակցության լոգոտիպով հագուստներ։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ կալանքի միջնորդությանը կից նյութերում վկաների ցուցմունքներ ներկայացված չէին։


Ո՞վ էր պահանջել Գևորգյանին կալանավորել

Կալանքի միջնորդությունը ներկայացրել էր քննիչը՝ որպես հիմնավորում մատնանշելով քրեական վարույթին խոչընդոտելու հնարավոր վտանգը։ Նկատնեք, որ հենց այս հիմքով են սովորոբար կալանքի տարվում ընդդիմադիր լիդերներն ու ընդդիմության ներկայացուցիչները։  Կալանավորման որոշումը կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, նույն դատավորը, ով խորհրդարանական ընտրություններից առաջ կալանք էր տվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։

Իսկ թե իրականում որտեղի՞ց է գալիս ընդդիմադիրներին կալանավորելու պահանջը և ո՞ւմ ձեռամբ է այն ի կատար ածվում՝ հայտնի է բոլորիս։


Արդյո՞ք Արսեն Գևորգյանին կալանավորելը պարտադիր էր

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կալանքը չի սահմանում որպես պարտադիր կամ միակ խափանման միջոց։ Օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված են նաև տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և այլընտրանքային միջոցներ։

Ավելին՝ 118-րդ հոդվածի համաձայն՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցներն անբավարար են։ Քննիչը կամ դատախազը պետք է հիմնավորի դրա անհրաժեշտությունը, իսկ դատարանը՝ պատճառաբանված հաստատի այդ հիմքերը։ Ըստ Գևորգյանի պաշտպանների՝ երկուսն էլ առկա չէին։

Այսինքն՝ օրենքը պահանջում էր ոչ թե ինքնաբերաբար կալանավորել, այլ պարզել՝ արդյո՞ք հնարավոր չէր ենթադրյալ ռիսկերը չեզոքացնել ավելի մեղմ միջոցով։


Կա ևս մեկ ուշագրավ հանգամանք։
Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ կիրառվել էին կալանք և տնային կալանք, իսկ մյուսների նկատմամբ՝ ազատությունից չզրկող այլընտրանքային միջոցներ։

Այսինքն՝  նույնիսկ նույն գործով իրավապահներն ու դատարանը տարբերակել էին խափանման միջոցները։

Հետևաբար հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ հենց Արսեն Գևորգյանի դեպքում ընտրվեց ազատությունից զրկելու ամենախիստ տարբերակը։

Ո՞վ է պատասխան տալու կալանավայրում նրա առողջական վիճակի նկատմամբ վերահսկողության համար, արդյո՞ք Գևորգյանն անցել է անհրաժեշտ բուժզննումները և ժամանակին ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Որքանո՞վ են կալանքի պայմանները համապատասխանել վերջինիս առողջական վիճակին։

Արսեն Գևորգյանի մահը պետք է դառնա լիարժեք, թափանցիկ և անկախ քննության առարկա։

Երբ մարդը մահանում է պետության վերահսկողության ներքո գտնվող կալանավայրում, պատասխանատվության հարցն, իհարկե, դառնում է պետության պարտավորությունը։

Ընդդիմությանը կալանքի տանելու մոլուցքով տառապող գործող իշխանության պարագայում, սակայն, փոքր-ինչ միամտություն կլինի արդար քննության և պատասխանատվության սպասումը։

Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵկել է ժամանակն ընդունել այն յոթ պայմանները․ Ռեզային՝ ԱՄՆ-ինՍենատորը բացատրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգներըՎերսկսվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցությունները. FTՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՎթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներումԼուսադեմին է վատացել, շտապ օգնություն են կանչել․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մասին«ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ֆիասկո է Հայաստանի համար»Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն ԳևորգյանըԶինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՀայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին. պատմության այս օրը (Նոյեմբերի 10)Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,45 դոլարիՄեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել«Ժողովուրդ». Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա«Ժողովուրդ». ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնումԱ Սերիայում գրանցվել է մրցաշրջանի 6-րդ մարզչական պաշտոնանկությունըԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԺամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի հետ կեղծ բանակցությունների մասին կեղծ նորություններ տարածելը. ՌեզայիՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»«Իրավունք». Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվումՀԴԲ-ն հետաքննում է ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված uկանդալի հանգամանքները. Թրամփ«Իրավունք». «Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի»«Ժողովուրդ». ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականումԵրկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաների
Ամենադիտված