Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Օրենքով գող» «Մարսո»-ի՝ Մարզպետունի Պետրոսյանի որդու ու իր մտերիմ Կ.Ղ-ի գործով նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունան կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ.Պ.-ն հանդիսանալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ հանգուցյալ Մ.Պ.-ի որդին, իր հերթին ձեռք է բերել և պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ կարգավիճակ, որից բխող ազդեցությունն օգտագործելով ներգրավվել է այլ անձանց միջև ծագած վեճերի լուծման գործընթացներում՝ հետապնդելով անօրինական նյութական օգուտ ստանալու նպատակ։

Մասնավորապես, պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերին վերջինս, տեղեկանալով երկու անձանց միջև գումարային պարտավորությունների շուրջ առաջացած վիճաբանության մասին, իր մտերիմ Կ.Ղ.-ի միջնորդությամբ ներգրավվել է խնդրի լուծման գործընթացում՝ առաջնորդվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններով։

Այդ նպատակով նա հեռախոսային խոսակցություններ է ունեցել վիճաբանության մասնակիցների և այլ անձանց հետ, օգտագործել իր հեղինակությունն ու ազդեցությունը, ինչպես նաև հայտնել անհրաժեշտության դեպքում իր հետ մտերիմ բազմաթիվ անձանց ներգրավելու պատրաստակամության մասին։

Նշված գործողությունների դիմաց Գ.Պ.-ն պահանջել է 3 հզր 500 ԱՄՆ դոլար, որը, ըստ նախաքննության տվյալների, ստացել է տուժողին փաստացի պատկանող ավտոմեքենան նշված գումարի չափով էժան ձեռք բերելու եղանակով։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մեկ այլ դրվագով նույն անձը, տեղեկանալով քաղաքացու անձնական կյանքին վերաբերող հանգամանքների մասին, նրան ենթարկել է ծեծի, ապա այդ տեղեկություններն այլ անձանց չհայտնելու և հետագա խնդիրներից զերծ պահելու պատրվակով վերջինիս եղբորից պահանջել է 2 մլն ՀՀ դրամ։ Հետագայում պահանջված գումարը նվազեցվել է՝ հասնելով 2 հզր ԱՄՆ դոլարի:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խոշոր չափերով շորթումը), իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը)։

Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետը ժամանել է Իսրայել«Օրենքով գող» «Մարսո»-ի՝ Մարզպետունի Պետրոսյանի որդու ու իր մտերիմ Կ.Ղ-ի գործով նախաքննությունն ավարտվել էԻնքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետՍպանել է երեք հոգու. Նաև պոռնոգրաֆիկ տեսանյութ է տարածել՝ անձին 2 անգամ հասցնելով ինքնասպանության փորձիՊերմինով. ՀԱՊԿ-ը կպահպանի իր ներուժը, նույնիսկ եթե Հայաստանը դուրս գա այդ կազմակերպությունիցՈ՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵկել է ժամանակն ընդունել այն յոթ պայմանները․ Ռեզային՝ ԱՄՆ-ինՍենատորը բացատրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգներըՎերսկսվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցությունները. FTՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՎթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներումԼուսադեմին է վատացել, շտապ օգնություն են կանչել․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մասին«ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ֆիասկո է Հայաստանի համար»Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն ԳևորգյանըԶինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՀայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին. պատմության այս օրը (Նոյեմբերի 10)Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,45 դոլարիՄեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել«Ժողովուրդ». Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա«Ժողովուրդ». ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնումԱ Սերիայում գրանցվել է մրցաշրջանի 6-րդ մարզչական պաշտոնանկությունըԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԺամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի հետ կեղծ բանակցությունների մասին կեղծ նորություններ տարածելը. ՌեզայիՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»«Իրավունք». Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվումՀԴԲ-ն հետաքննում է ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված uկանդալի հանգամանքները. Թրամփ«Իրավունք». «Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի»«Ժողովուրդ». ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականումԵրկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Ամենադիտված