Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը, գրել է Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը: 

«Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնության համակարգային կազմաքանդման ելակետն է։ 44-օրյա պատերազմի աղետալի ելքն ամփոփած փաստաթուղթը, ոչ թե կասեցրեց պետության աշխարհաքաղաքական ու անվտանգային գահավիժումը, այլ գործնականում լեգիտիմացրեց այն կործանարար քաղաքական դոկտրինը, որտեղ միակողմանի ու շարունակական զիջումները աստիճանաբար վերածվեցին պետական քաղաքականության գերակա մեթոդաբանության։ Կապիտուլյացիայից 6 տարի անց այդ նույն զիջողական ընթացքը հասել է իր օրինաչափ, չափազանց վտանգավոր հանգրվանին՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական գոյության հիմնասյունը՝ Սահմանադրությունը։ Գործող վարչախմբի կողմից Մայր օրենքի ձևախեղման կամ նոր Սահմանադրության պարտադրման հրատապ օրակարգը ոչ այլ ինչ է, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն կուրսի իրավական ձևակերպում և պետական ինքնիշխանության անկման վերջնական ու անդառնալի ամրագրում։

Հասկանալու համար, թե ինչպես հետկապիտուլյացիոն գործընթացները վերաճեցին սահմանադրական ճգնաժամի, հարկ է վերլուծել այն զիջողական դիսկուրսը, որն իշխանությունը որդեգրեց հետպատերազմյան շրջանում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո պաշտոնական Երևանը հրաժարվեց դիմադրության և ինքնապաշտպանության գրեթե բոլոր հնարավորություններից՝ որպես արտաքին քաղաքականության հիմնական դոկտրին ընտրելով «զիջիր, որպեսզի ապրես» կործանարար թեզը։ Միջազգային փորձը սակայն ապացուցել է՝ ագրեսորին բավարարելու քաղաքականությունը (appeasement) երբեք խաղաղության չի հանգեցնում։ 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի պատմական փորձը ցույց տվեց, որ պատերազմից խուսափելու նպատակով Նացիստական Գերմանիային Չեխոսլովակիայի Սուդետյան երկրամասը զիջելը ոչ միայն չկանխեց հետագա ագրեսիան, այլև չխոչընդոտեց Գերմանիայի նոր տարածքային նվաճումներին։ Ավելին, ընդամենը մի քանի ամիս անց՝ 1939 թվականի մարտին, գերմանական զորքերը գրավեցին Չեխիայի մնացած տարածքը։ Այս պատմական նախադեպը վկայում է, որ ագրեսորի պահանջներին միակողմանի զիջումները կարող են ոչ թե չեզոքացնել սպառնալիքը, այլ խրախուսել նորանոր ոտնձգությունները։ Հայաստանի գործող իշխանությունների վարած այս նույն քաղաքականությունը երկիրը վերածեց աշխարհաքաղաքական սակարկությունների կամազուրկ օբյեկտի։ Արցախի ամբողջական հայաթափումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ սողացող օկուպացիան և սահմանազատման ու սահմանագծման անվան տակ իրականացվող միակողմանի տարածքային զիջումները գործնականում ապացուցեցին, որ յուրաքանչյուր նահանջ ոչ թե չեզոքացնում է սպառնալիքը, այլ հակառակորդի համար ստեղծում է նորանոր, էլ ավելի կործանարար առավելապաշտական պահանջներ ներկայացնելու և պարտադրելու քաղաքական նախադեպեր։

Այս խորապատկերում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող իշխանական նախաձեռնությունը պետք է դիտարկել ոչ թե ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարական կառուցակարգերի կատարելագործման տիրույթում, այլ որպես արտաքին պարտադրանքի և ուղղակի ճնշման արդյունք։ Բաքվից հնչող բացահայտ սպառնալիքներն ու հայտարարությունները, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ չի փոխվել նրա Սահմանադրությունը, ուղղակիորեն մատնում են գործընթացի իրական շարժառիթները։ Իշխանությունը, փորձելով հանրությանը համոզել, որ Մայր օրենքի «սրբագրումը» բխում է «Իրական Հայաստանի» շահերից, իրականում գնում է պետական սուբյեկտայնության ինքնակամ կազմաքանդման՝ սեփական քաղաքական վերարտադրությունը պետության կենսական շահերի հաշվին երաշխավորելու համար։ Սա աննախադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջ, երբ պետությունն իր հիմնարար արժեքներից, Անկախության հռչակագրից և ազգային իղձերից հրաժարվում է ոչ թե ներքին հասունացման, այլ հարևան ավտորիտար վարչախմբի թելադրանքով։

Սահմանադրական փոփոխությունների այս օրակարգն իշխանության կողմից ներկայացվում է որպես պետության «կենսունակության» և «անվտանգության» ապահովման միակ միջոց, սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է տրամագծորեն հակառակ պատկերը։ Պետության հիմնարար օրենքի ձևախեղումը՝ արտաքին պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, հարվածում է պետականության լեգիտիմության միջուկին։ Դրանով իսպառ ոչնչացվում է պետության իրավահաջորդության և հիմնադիր հայեցակարգի շարունակականությունը (continuitas), և պետությունը զրկվում է իր պատմական ու բարոյական հենասյուներից։ Այն պահին, երբ Հայաստանը կհրաժարվի իր Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար սկզբունքներից, նա աշխարհին կհայտարարի, որ իր ինքնիշխանությունն այլևս բացարձակ արժեք չէ, այլ աշխարհաքաղաքական սակարկությունների առարկա, որը կարելի է խմբագրել որևէ նոր արտաքին պարտադրանքի կամ սպառնալիքի դեպքում։ Սա հենց ինքնիշխանության դեգրադացիայի սահմանադրական ամրագրումն է, որտեղ պետության ներքին ինքնիշխան կամքը փոխարինվում է արտաքին ճնշումների առջև ընկրկելու և տեղի տալու կործանարար գործելաոճով։

Այս իրավիճակը հստակորեն բացահայտում է գործող վարչախմբի գաղափարական և ռազմավարական սնանկությունը։ Նրանք չունեն ո՛չ հեռանկարային տեսլական, ո՛չ էլ դիմադրության ներքին ներուժն ու ազգային հավաքական հնարավորությունները համախմբելու կամք։ Պարտվողականության բարդույթն ու կապիտուլյացիոն մտածողությունը դարձել են նրանց գործունեության մշտական ուղեկիցը, ինչի պատճառով նրանք այլևս ունակ չեն արտաքին աշխարհի հետ իրավահավասարության դիրքերից հարաբերվելու։ Միակողմանի զիջումների տրամաբանությունը նրանց տարել է մի փակուղի, որտեղ յուրաքանչյուր հաջորդ քայլ է՛լ ավելի է մոտեցնում պետականության անվտանգային հիմքերի վերջնական փլուզումը։ Իշխանության որդեգրած այս քաղաքական կուրսը Հայաստանին դուրս է մղում միջազգային իրավաքաղաքական գործընթացների տիրույթից՝ երկիրը վերածելով սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից զրկված, կամազուրկ մի կազմավորման, որի կենսական շահերը միջազգային ասպարեզում ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից այլևս հաշվի չեն առնվում։

Պետականության կենսունակության հիմնարար օրենքը փաստում է, որ հարկադրված ու շարունակական նահանջը երբեք չի կարող վերածվել կայունության կամ անվտանգության երաշխիքի։ Սեփական իրավունքների և հիմնարար արժեքների հաշվին արտաքին պահանջների բավարարման որևէ փորձ տրամաբանորեն հանգեցնում է ոչ թե հանգուցալուծման, այլ պետական սուբյեկտայնության համակարգային կազմաքանդման։ Այս հարթությունում խնդիրը դուրս է սովորական իրավիճակային շահերի կամ ներքաղաքական դիմակայության տիրույթից։ Սա պետության գոյության իրավունքի և սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնիշխան կամքի պահպանման բացարձակ սահմանագիծն է։ Թույլ տալ պետականության իրավաքաղաքական հիմքերի ձևախեղում արտաքին թելադրանքի ներքո՝ նշանակում է ինքնակամ հրաժարվել սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու իրավունքից։ Հայաստանի գոյության և ֆիզիկական անվտանգության երաշխավորումը հնարավոր է բացառապես պետականության հիմնադիր հայեցակարգի վերաիմաստավորման և այնպիսի ռազմավարական դիսկուրսի ձևավորման միջոցով, որտեղ երկրի կենսական շահերը կպաշտպանվեն ոչ թե արտաքին պարտադրանքի ու զիջողականության, այլ սեփական իրավունքների անբեկանելիության և պետական կամքի գերակայության տիրույթում»,-գրել է նա: 

«Օրենքով գող» «Մարսո»-ի՝ Մարզպետունի Պետրոսյանի որդու ու իր մտերիմ Կ.Ղ-ի գործով նախաքննությունն ավարտվել էԻնքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետՍպանել է երեք հոգու. Նաև պոռնոգրաֆիկ տեսանյութ է տարածել՝ անձին 2 անգամ հասցնելով ինքնասպանության փորձիՊերմինով. ՀԱՊԿ-ը կպահպանի իր ներուժը, նույնիսկ եթե Հայաստանը դուրս գա այդ կազմակերպությունիցՈ՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵկել է ժամանակն ընդունել այն յոթ պայմանները․ Ռեզային՝ ԱՄՆ-ինՍենատորը բացատրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգներըՎերսկսվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին վերջ դնելուն ուղղված բանակցությունները. FTՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՎթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներումԼուսադեմին է վատացել, շտապ օգնություն են կանչել․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մասին«ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ֆիասկո է Հայաստանի համար»Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն ԳևորգյանըԶինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՀայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին. պատմության այս օրը (Նոյեմբերի 10)Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,45 դոլարիՄեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել«Ժողովուրդ». Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա«Ժողովուրդ». ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնումԱ Սերիայում գրանցվել է մրցաշրջանի 6-րդ մարզչական պաշտոնանկությունըԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԺամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի հետ կեղծ բանակցությունների մասին կեղծ նորություններ տարածելը. ՌեզայիՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»«Իրավունք». Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվումՀԴԲ-ն հետաքննում է ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված uկանդալի հանգամանքները. Թրամփ«Իրավունք». «Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի»«Ժողովուրդ». ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականումԵրկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
Ամենադիտված