Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ». ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման ուսումնասիրությունը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը խորհրդարանից տարբեր բնույթի տեղեկատվության արտահոսքերի հետ կապված կասկածներն են։

Ինչպես նախօրեին գրել էր ArmLur.am-ը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 6-ին կարգադրություն է ստորագրել վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին։ Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ քննության նպատակն է պարզել պաշտոնյայի պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։ Քննությունն իրականացնելու համար ձևավորվել է հանձնաժողով, որին աշխատանքն ավարտելու համար տրվել է 20-օրյա ժամկետ։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պատմության հիմքում կարող են լինել խորհրդարանից տեղեկատվության արտահոսքերը։ Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմում կասկածներ են առաջացել, որ խորհրդարանի ներսում շրջանառվող տարբեր բնույթի տեղեկություններ արտաքին շրջանակներին փոխանցվել են հենց Ռազմիկ Առաքելյանի միջոցով։

Մեր տեղեկություններով՝ աշխատակազմում ուսումնասիրություններ են իրականացվել, և ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ տեղեկատվական արտահոսքերի կազմակերպման հետ կարող է առնչություն ունենալ վարչության պետը։ Ըստ մեր աղբյուրների՝ այս կասկածներն էլ դարձել են ծառայողական քննություն սկսելու պատճառներից մեկը։ Այժմ քննության ընթացքում պետք է պարզվի՝ արդյոք առկա են եղել տեղեկատվության փոխանցման նման դեպքեր, ինչ տեղեկություններ են դուրս բերվել խորհրդարանից և, ամենակարևորը, ինչ նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանի ղեկավարությունը բավականին լուրջ է տրամադրված այս հարցում և ցանկանում է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ աշխատակազմում, ինչ տեղեկություններ են դուրս եկել խորհրդարանից, ում են դրանք փոխանցվել և ինչ շարժառիթներով։ Խոսքը, ըստ էության, ոչ միայն մեկ պաշտոնյայի աշխատանքային գործունեության, այլև խորհրդարանի ներսում տեղեկատվության պահպանման և անվտանգության հարցերի մասին է։

Հատկանշական է, որ Ռազմիկ Առաքելյանը վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի ապրիլի 9-ին՝ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Ավելին՝ նշանակումը կատարվել է արտամրցութային կարգով։ Իսկ ընդամենը ամիսներ անց՝ 2025 թվականի սեպտեմբերի 16-ին, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԺ նախագահի միջնորդության հիման վրա, նրան շնորհվել է պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանի օրոք արտամրցութային կարգով պաշտոն ստացած և բարձր դասային աստիճանի արժանացած պաշտոնյան այժմ հայտնվել է Ռուբեն Ռուբինյանի ղեկավարած խորհրդարանի ուշադրության կենտրոնում։

Ի՞նչ տեղեկություններ են դուրս եկել Ազգային ժողովից, ո՞ւմ են դրանք հասել, ի՞նչ նպատակով են փոխանցվել, և ի՞նչ հիմքեր կան Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կասկածների համար։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա սկսված ծառայողական քննությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի զարգացումներին և կփորձի պարզել՝ արդյոք խորհրդարանում արձանագրված տեղեկատվական արտահոսքերի կասկածները կհաստատվեն, և ինչ հետևանքներ կունենա այս պատմությունը Ռազմիկ Առաքելյանի պաշտոնավարման համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վթար է․ ջուր չի լինելուՀայաստանը չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ ԼեբեդևՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՎթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներումԼուսադեմին է վատացել, շտապ օգնություն են կանչել․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մասին«ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ֆիասկո է Հայաստանի համար»Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն ԳևորգյանըԶինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՀայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին. պատմության այս օրը (Նոյեմբերի 10)Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,45 դոլարիՄեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել«Ժողովուրդ». Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա«Ժողովուրդ». ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնումԱ Սերիայում գրանցվել է մրցաշրջանի 6-րդ մարզչական պաշտոնանկությունըԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԺամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի հետ կեղծ բանակցությունների մասին կեղծ նորություններ տարածելը. ՌեզայիՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»«Իրավունք». Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվումՀԴԲ-ն հետաքննում է ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված uկանդալի հանգամանքները. Թրամփ«Իրավունք». «Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի»«Ժողովուրդ». ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականումԵրկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները
Ամենադիտված