Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջնական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դանդաղել է՝ կազմելով տարեկան 6,9 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 7,6 տոկոսի դիմաց։

Թեև առաջին հայացքից տնտեսական ակտիվության տեմպի նման նվազումը կարող է մեկնաբանվել որպես տնտեսական ներուժի որոշակի սպառում կամ նախորդ տարիների բարձր բազայի ազդեցության մարում, իրական պատկերը շատ ավելի բազմաշերտ է, քանի որ ընդհանուր ցուցանիշի արգելակումը պայմանավորված չէ տնտեսության համատարած թուլացմամբ, այլ արտացոլում է սպառողական ու վերավաճառքային հոսքերի հագեցումը՝ զուգորդված իրական հատվածի՝ մասնավորապես արդյունաբերության վերականգնմամբ և ծառայությունների ու շինարարության ոլորտների շարունակական էքսպանսիայով։

Տնտեսական զարգացումների ամենաուշագրավ և ռազմավարական նշանակություն ունեցող իրողությունն արդյունաբերական հատվածի շրջադարձային վարքագիծն է, որին անդրադարձել ենք նախորդ համարներից մեկում: Արդյունաբերության այս վերակենդանացումը սերտորեն փոխկապակցված է արտաքին տնտեսական գործունեության միտումների փոփոխության հետ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ արտաքին առևտրի դինամիկան ևս էական անկումից անցում է կատարել աճի, ինչը տեղի է ունեցել գլխավորապես ներմուծման ցուցանիշների բարելավման հաշվին։ Մակրոտնտեսական վերլուծության տեսանկյունից ներմուծման աշխուժացման և արդյունաբերական աճի զուգադիպումը վկայում է այն մասին, որ ներմուծման կառուցվածքում մեծացել է արտադրական նշանակության հումքի, միջանկյալ սպառման ապրանքների, սարքավորումների ու տեխնոլոգիական բաղադրիչների տեսակարար կշիռը, որոնք սնուցում են տեղական վերամշակող ձեռնարկությունների աշխատանքը և նպաստում ներքին արտադրական շղթաների վերագործարկմանը։

Այդուհանդերձ, արդյունաբերության դրական տեղաշարժը բավարար չի եղել ամբողջությամբ չեզոքացնելու այն բացասական ազդակները, որոնք ձևավորվել են տնտեսության ամենախոշոր՝ առևտրի հատվածում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում։

Հայաստանի տնտեսական կառուցվածքում առևտուրը շարունակում է պահպանել իր բացարձակ գերիշխող դիրքը՝ ինն ամիսների ընթացքում գերազանցելով 5 տրիլիոն դրամի կամ 13,5 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է արդյունաբերության ծավալները և զգալիորեն առաջ է անցնում մյուս բոլոր ճյուղերից։ Հենց այս հսկայական կշռով է պայմանավորված այն հանգամանքը, որ առևտրի շրջանառության տարեկան աճի կտրուկ դանդաղումը՝ 3,5 տոկոսից մինչև գրեթե լճացում խորհրդանշող 0,6 տոկոս, վճռորոշ արգելակող ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։

Առևտրի ոլորտի նման պասիվացումը ունի մի քանի խորքային պատճառներ։ Առաջին հերթին ներքին սպառողական շուկան հասել է հագեցվածության որոշակի շեմի, երբ տնային տնտեսությունների ընթացիկ սպառման ծախսերն այլևս չեն կարողանում ապահովել նախկին երկնիշ կամ բարձր միանիշ տեմպերը՝ պայմանավորված թե՛ վարկային բեռի կուտակմամբ, թե՛ եկամուտների վերաբաշխմամբ դեպի անշարժ գույքի սպասարկում և ծառայություններ։ Բացի այդ, առևտրի վիճակագրության վրա ազդում է նաև արտաքին վերավաճառքային և տարանցիկ առևտրային գործառնությունների վերաձևավորումը, որոնք նախորդ ժամանակահատվածներում արհեստականորեն ուռճացնում էին առևտրաշրջանառության թվերը, իսկ այժմ ենթարկվում են շուկայական ճշգրտման ու կայունացման։

Տնտեսական աճի դանդաղման երկրորդ լուրջ գործոնը ագրոհատվածի խորացող հիմնախնդիրներն են, որտեղ դինամիկան ոչ միայն դանդաղել է, այլև դրական դաշտից տեղափոխվել է բացասական տիրույթ՝ նախորդ տարվա 6 տոկոս աճի փոխարեն արձանագրելով 4,8 տոկոս անկում։ Թեև գյուղատնտեսությունը բացարձակ ծավալով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ կազմելով 677,1 միլիարդ դրամ կամ 1,8 միլիարդ դոլար, դրա անկումը պարունակում է սոցիալ-տնտեսական և պարենային անվտանգության զգայուն ռիսկեր։ Ագրոհատվածի նման հետընթացը կրկին ի ցույց է դնում Հայաստանի գյուղատնտեսության կառուցվածքային խոցելիությունը՝ սկսած բնակլիմայական անբարենպաստ երևույթներից, ոռոգման համակարգերի մաշվածությունից ու հողային ռեսուրսների մասնատվածությունից մինչև ինտենսիվ տեխնոլոգիաների դանդաղ ներդրում, գյուղատնտեսական հումքի մթերման շղթաների անկատարություն և ինքնարժեքի բարձրացում։ Երբ գյուղատնտեսությունը մեկ տարվա ընթացքում աճի տիրույթից հայտնվում է զգալի անկման մեջ, դա անմիջականորեն հարվածում է մարզային բնակչության գնողունակությանը՝ իր հերթին սահմանափակելով նաև ներքին առևտրի շրջանառությունը և նվազեցնելով տեղական սննդարդյունաբերության համար անհրաժեշտ հումքային բազան։

Ի հակադրություն առևտրի լճացման և ագրոհատվածի անկման՝ տնտեսության կենսունակությունն ու բարձր տեմպերը պահպանվել են ծառայությունների և շինարարության ոլորտների տպավորիչ արագացման շնորհիվ։

Ծավալային ցուցանիշով տնտեսության երկրորդ խոշորագույն հենասյունը հանդիսացող ծառայությունների ոլորտը, որի համախառն ծավալը հասել է 3,5 տրիլիոն դրամի կամ 9,3 միլիարդ դոլարի, ցուցաբերել է բացառիկ դիմադրողականություն՝ տարեկան աճի տեմպը 9,9 տոկոսից հասցնելով 13 տոկոսի։ Ծառայությունների հատվածի նման երկնիշ ընդլայնումը վկայում է այն մասին, որ ներքին և արտաքին պահանջարկը ապրանքային սպառումից աստիճանաբար տեղաշարժվում է դեպի ոչ նյութական արժեքների ստեղծում. ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, տրանսպորտային ու լոգիստիկ սպասարկումը, հանրային սնունդն ու զբոսաշրջային ենթակառուցվածքները շարունակում են գեներացնել բարձր հավել յալ արժեք։ Ծառայությունների ոլորտը, ունենալով զգալի տեսակարար կշիռ համախառն թողարկման մեջ, փաստացիորեն իր վրա է վերցրել առևտրի թուլացումից առաջացած բացը լրացնելու հիմնական բեռը՝ ապահովելով զբաղվածության և հարկային մուտքերի կայուն հոսք։

Աճի տեմպերի տեսանկյունից անգերազանցելի առաջատարը շարունակում է մնալ շինարարության ոլորտը, որտեղ արդեն իսկ բարձր՝ 20,7 տոկոսանոց աճը էլ ավելի է արագացել՝ հասնելով 24,9 տոկոսի։ Բացարձակ մեծությամբ շինարարությունը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 583,8 միլիարդ դրամ կամ 1,6 միլիարդ դոլար ծավալով, սակայն դրա աճի դինամիկան ունի հզոր մուլտիպլիկատիվ ազդեցություն հարակից ճյուղերի վրա։

Շինարարական բումի շարունակականությունը սնուցվում է ինչպես պետական կապիտալ ծախսերի իրականացմամբ՝ ճանապարհաշինական, կրթական, ջրամբարաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի տեսքով, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից բնակարանային և առևտրային կառուցապատման չմարող իներցիայով։ Շինարարության գրեթե քառորդով աճը ուղղակիորեն խթանում է շինանյութերի տեղական արտադրությունը և ներմուծումը, ակտիվացնում է բանկային հիփոթեքային ու կորպորատիվ վարկավորումը և ձևավորում է մեծ պահանջարկ ինժեներական ու նախագծային ծառայությունների նկատմամբ։

Միևնույն ժամանակ, տնտեսագիտական տեսանկյունից կարևոր է նկատել, որ շինարարության բացարձակ ծավալը դեռևս անհամեմատ փոքր է առևտրի և ծառայությունների ծավալներից, ուստի նույնիսկ նման գերարագ աճի պարագայում այն միայնակ չի կարող որոշել ամբողջ տնտեսության աճի թվաբանությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կապիտալ ներդրումների կենտրոնացումը միայն անշարժ գույքի կառուցապատման մեջ պարունակում է շուկայի գերտաքացման ռիսկեր, եթե դրան զուգահեռ համաչափորեն չզարգանան արտադրական և արտահանելի հատվածները։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ֆիասկո է Հայաստանի համար»Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն ԳևորգյանըԶինծառայող Տ.Ս․-ի կյանքից հեռանալու դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվելԿանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՀայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին. պատմության այս օրը (Նոյեմբերի 10)Մեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաԱ Սերիայում գրանցվել է մրցաշրջանի 6-րդ մարզչական պաշտոնանկությունըԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԺամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի հետ կեղծ բանակցությունների մասին կեղծ նորություններ տարածելը. ՌեզայիՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»ՀԴԲ-ն հետաքննում է ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված uկանդալի հանգամանքները. Թրամփ«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականումԵրկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին
Ամենադիտված