Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ng.ru–ն «Հայաստանի նոր Սահմանադրության համար պայքարը հասել է դատարան» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեկամսյա նախնական կալանքի տակ է առել Սամվել Կարապետյանին՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդին։ Քննչական կոմիտեի տվյալներով, ընդդիմադիր գործիչը 2016-2024 թվականներին իր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը պատճառել է 64,5 միլիարդ դրամի (178,8 միլիոն դոլար) վնաս։

 Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը գործում է Ադրբեջանի հրամաններով, և կոչ է արել ազգին պայքարել կառավարության դեմ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պնդում են, որ Կարապետյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը խոշոր չափի հափշտակություններ և փողերի լվացում կատարելու համար։ Նրանց հետաքննության համաձայն, ընկերության գործունեությունը ֆինանսավորվել է՝ անհրաժեշտից ավելի փոխառություններ վերցնելով, որոնք հետագայում անհիմն կերպով վճարվել են բաժնետերերին որպես դիվիդենտներ կամ փոխանցվել են տարբեր կազմակերպությունների։ Կարապետյանից բացի, այս գործով ձերբակալվել է ևս 35 անձ։

Հիշեցնենք, որ դեռ 2025 թվականի հունիսի կեսերին էր Կարապետյանը ձերբակալվել պետական հեղաշրջում հրահրելու մեղադրանքով, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հարձակումներից Հայ առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու խոստման պատճառով։ Կարճ ժամանակ անց նրանից ՀԷՑ-ն առգրավվել էր։ «Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ քրեական հետապնդման վերջին փուլը կապված է Փաշինյանի՝ հնարավորինս արագ նոր Սահմանադրություն ընդունելու ցանկության հետ։ Վարչապետը խոստացել էր հրապարակել օրենքի նախագիծը և ընդդիմությանը առաջարկել է այնպիսի առաջարկ, որը նրանք չեն կարող մերժել, իսկ եթե կառավարության հակառակորդները չփոխեն իրենց միտքը, ապա նա սպառնացել էր հասարակության և իշխանությունների համատեղ ճնշմամբ։ «Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները,-հայտարարել է «Ուժեղ Հայաստանը»:- Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։ Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից։ Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը։ Նա նույնն արեց 2025 թվականին և ձախողվեց։ Այդ ժամանակ Փաշինյանը ձերբակալեց Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինս պաշտպանում էր Հայ առաքելական եկեղեցին։ Սակայն Փաշինյանին չհաջողվեց կազմաքանդել ու կործանել Եկեղեցին։ Այժմ Փաշինյանը կրկին ձախողվելու է։ Նրան չի հաջողվելու պարտադրել Ալիևի Սահմանադրությունը, քանի որ հայ ժողովուրդը դեմ է դրան, իսկ միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ և թույլ չի տալու, որ երկիրը տանի զիջումների»։

Հայաստանում նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեով, բայց դրա ընդունումը պետք է հաստատվի 70 պատգամավորի կողմից։ Իշխող «ՔՊ» կուսակցությունն ունի ընդամենը 64 մանդատ։ Փաշինյանն անգամ պնդում է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել՝ որպես վերջին միջոց։ Ազգային ժողովում կա երեք քաղաքական ուժ՝ Փաշինյանի «ՔՊ»–ն, Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։ Քոչարյանի պատգամավորները կտրականապես հրաժարվում են աջակցել Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագրին, նոր Հիմնական օրենքի ընդունման գաղափարին կամ «Թրամփի ճանապարհին»։ Նրանք դրանք համարում են հանրապետությունը Ադրբեջանի և Թուրքիայի խամաճիկ պետության վերածելու նշաններ։ Կարապետյանի պատգամավորներն էլ կարծում են, որ Երևանը չափազանց շատ զիջումների է գնում բանակցություններում՝ վտանգելով, որ վերջնական արդյունքում կկորցնի իր անկախությունը։ Նրանք նաև համոզված են, որ Փաշինյանը ցանկանում է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ Ալիևի պահանջով, որն ուղղակիորեն կոչ է արել հանել Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից։ «ՔՊ»-ն մերժում է նման պնդումները։ Ըստ Փաշինյանի, հռչակագիրը Սահմանադրությունում իսկապես չպետք է հիշատակվի, բայց ոչ թե որովհետև Ալիևն է այդպես ասել, այլ որովհետև այն թշնամական միջավայր է ստեղծում Հայաստանի շուրջ։ Իշխող կուսակցությունը նաև կարծում է, որ «Թրամփի ճանապարհը» կարող է զարգանալ՝ անկախ խաղաղության պայմանագրի առկայությունից, քանի որ Բաքվի հետ տնտեսական համագործակցությունն ինքնին կամրապնդի անվտանգությունը և փոխըմբռնումը։

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի վերջին ձերբակալությունից հետո ընդդիմադիր կազմակերպությունները որոշել են դաշինք կազմել Փաշինյանի դեմ և հայտարարել են համազգային համախմբման մասին։ Քոչարյանի ու Կարապետյանի ուժերին են միացել «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Ժողովրդավարական այլընտրանք», «Հայ ազգային կոնգրես», «Դաշնակցություն», «ՀայաՔվե», «Հայաստանի հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն» և «Նոր դարաշրջան» կուսակցությունները։ Իրենց նպատակների թվում նրանք նշել են «ալիևյան Սահմանադրության» մերժումը, խաղաղության հաստատումը առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը և ժողովրդավարության վերականգնումը։

«Մենք տեսնում ենք, որ այսօր հիմնական խնդիրները տարածքային զիջումներն ու «ալիևյան Սահմանադրությունն» են։ Ես կոչ եմ անում բոլոր հասարակական գործիչներին միավորվել այս գաղափարների շուրջ։ Մենք կարող ենք տարբեր ճանապարհներ ընտրել և տարբեր առաջնահերթություններ ունենալ, բայց մենք պետք է միավորվենք այս սկզբունքների շուրջ և կանխենք «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում և երկրի վերածումը Ալիևի արբանյակ պետության», - հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՄեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրըՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաԱ Սերիայում գրանցվել է մրցաշրջանի 6-րդ մարզչական պաշտոնանկությունըԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԺամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի հետ կեղծ բանակցությունների մասին կեղծ նորություններ տարածելը. ՌեզայիՌազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»ՀԴԲ-ն հետաքննում է ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված uկանդալի հանգամանքները. Թրամփ«Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականումԵրկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnր
Ամենադիտված