Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ ակտիվ, աշխույժ, նպատակասլաց երեխա է եղել։ Աղջիկների ուշադրությունն իրենից անպակաս էր։ Իրեն բոլորն են ուրիշ կերպ սիրել։ Իր մասին մենք միշտ ներկայով ենք խոսում, նա միշտ ներկա է ու մեզ հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էրիկի մայրիկը՝ տիկին Լիլիթը։

Էրիկը ծնվել է Արմավիրի մարզում՝ Փարաքարում։ Այստեղ է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ «Զուգահեռ հաճախել է նաև երաժշտական դպրոց, շատ լավ շվի էր նվագում։ Մինչև յոթերորդ դասարանը դպրոցում շատ լավ է սովորել, դրանից հետո առաջադիմությունը թուլացավ, չնայած, որ պարտաճանաչ, կազմ ու պատրաստ հաճախում էր դպրոց։ 12-րդ դասարանում նաև սկսեց աշխատել։ Տղաս շատ բուռն կյանք է ունեցել։ Իր տարիքում գուցե ոչ բոլորը կհասցնեին այդպիսի լեցուն կյանքով ապրել։ Հիմա մեկմեկ մտածում եմ՝ գուցե նա գիտեր, որ չէր հասցնելու երկար ապրել։ Նա իր քսան տարին այնպես ապրեց, ինչպես հիմա ապրում է մինչև 50 տարեկան մարդը։ Գուցե նաև այդ տարիքում չհասցնի այնքան բան անել, որքան հասցրեց Էրիկս անել։ Ես իրեն ասում էի՝ Էր ջան, դու աշխատելու կարիք չունես։ Բայց նա չէր լսում ինձ։ Աշխատում էր, իր գումարն էլ ինձ էր տալիս՝ պահի՛ր, մամա՛։ Նաև շատ նվիրված ընկեր էր, բոլորին ձեռք էր մեկնում, օգնության հասնում։ Եթե ընկերն ինչ-որ հարցում իր օգնության կարիքն ունենար, ապա անգամ ինքն իրեն նեղություն տալու գնով ընկերոջն օգնության կհասներ»։ Զորացրվելուց հետո Էրիկի նպատակներից մեկը բիզնեսմեն դառնալն էր։ «Իր բոլոր մտքերն այդ նպատակին էին ուղղված, բայց, ավաղ, ամեն ինչ կիսատ մնաց»։

2019 թվականի հունվարի 19-ին Էրիկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես ԲՄՊ-ի վարորդ-մեխանիկ, տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ։ «Շատ լավ վերաբերմունք է ունեցել բանակի ու ծառայության նկատմամբ։ Որպես մայր, իհարկե, նաև ասել եմ՝ կուզեի չմեկնեիր ծառայության, արտասահմանում բարեկամներ ունենք, երբ խոսք էինք բացում նրանց մոտ տեղափոխվելու մասին, Էրիկն արձագանքում էր. «Մա՛մ, հո ես վախկոտ չեմ, ես պետք է ծառայեմ, ես «փախած» ման չեմ գա»։ Լավ ծառայության համար Արմավիրի ուսումնական զորամասից կարողանում էր գրեթե ամեն շաբաթ տուն գալ։ Տատիկից ծաղիկներ էր վերցնում, պապիկից՝ ներկ։ Զորամասում տաղավար ունեին, ներկում, գեղեցկացնում էին։ Ամեն անգամ տանից հետը ծաղիկներ է տարել զորամաս։ Երբ վատ լուրը լսեցինք, մեր թե՛ տան, թե՛ այգու ծաղիկները չորացան։ Հիմա մեր տանը ծաղիկ չի աճում։ Այնքան շատ ու բազմազան ծաղիկներ ունեինք, հիմա գոնե մեկը չկա։ Մի վարդ կար մեր այգում, այն բացարձակ չէր աճում։ Տարանք Էրիկիս մոտ՝ Եռաբլուր, հիմա վարդի թուփը ծառի է վերածվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամսի 28-ի գիշերն իր հետ առաջին անգամ կապ հաստատեցինք։ Դրանից հետո ամեն օր զանգահարում էր, թեկուզ երկու-երեք րոպե զրուցել ենք։ Հետո ես իմացա, որ իրենք նաև շրջափակման մեջ են հայտնվել։ 15 օր շրջափակման մեջ է եղել, բայց նույնիսկ այդ ժամանակ է կարողացել զանգահարել։ Հայրիկին ասել էր. «Պա՛պ ջան, մամային չասես, բայց շրջափակման մեջ ենք եղել, արդեն դուրս ենք եկել։ Եթե անվնաս դուրս ենք եկել, հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի, տուն կգանք»։ Նա մեզ էլ էր վստահություն փոխանցում, որ ամեն ինչ լավ է լինելու, տուն է գալու։ Պատերազմի ծանր օրերին զրույցներից մեկի ժամանակ իրեն ասացի՝ Էր, տեղդ ասա. անհնարինն էինք պատրաստ անել իր համար։ Իսկ իմ Էրիկն արձագանքեց. «Մա՛մ, իմ հետևում մի ամբողջ բանակ կա, եթե կկարողանաք բոլոր երեխեքին իրենց մամաներին հասցնել, ես կգամ, եթե չէ, ուրեմն էլ ոչ մի բան մի խոսեք»։ Բոլորի հույսն էր, որ պատերազմը մի քանի օր է տևելու։ Ամենածանր պահերին անգամ ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է»։

Մինչև հոկտեմբերի 15-ը ընտանիքը կապ է ունեցել Էրիկի հետ։ «Այդ օրն ինն անց 45 րոպե վերջին անգամ զրուցեցինք։ Հարցրեց՝ մա՛մ, ինչ կա չկա։ Ասացի՝ ամեն ինչ նորմալ է, քույրիկի մազերն եմ հարդարում, որ դասի գնա։ Ես էլ իրեն հարցրեցի, թե ինչպես է։ «Լավ եմ, մա՛մ ջան, ուշոտ կզանգեմ»։ Մինչև հիմա սպասում ենք իր զանգին»։

Ասում են՝ Էրիկն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում (Ֆիզուլի)։ Իսկ տուն Էրիկը «վերադարձել» է օգոստոսի 20-ին։ «Փնտրում էինք իրեն ամենուր։ Ես մեկ ամիս եղել եմ Ղարաբաղում։ Տասն ամիս ամեն հնարավոր տեղ՝ պետական գերատեսչություններում, հիվանդանոցներում, դիահերձարաններում և այլուր իրեն ենք փնտրել։ Իսկ արդեն ամիսներ անց ԴՆԹ հետազոտությամբ իր ինքնությունը հաստատվեց»։

Երեք քրոջ ավագ եղբայրն է Էրիկը։ Նրա քույրիկներից մեկը ծնվել է եղբոր անմահանալուց հետո։ «Չորս ամիս առաջ նաև թոռնիկս ծնվեց։ Թոռնիկս ծնվել էր, աղջիկս նկարն ուղարկեց, ասաց՝ մա՛մ, Էրիկս ծնվեց։ Ես այդ պահին իմացա, որ թոռնիկս տղայիս անունն է կրելու։ Փոքր աղջկաս Մանե անվանակոչեցինք, Էրիկս այդ անունը շատ էր սիրում։ Որևէ մեկն, իհարկե, Էրիկիս բացը չի լրացնի, բայց մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք, մեկս մյուսիս ապրելու ուժն ու թիկունքը դարձանք»։

 Հ.Գ. Էրիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ամենադիտված