Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Խաղաղությո՞ւն, թե՞ սեփական պետական ինքնության վերանայում։ Արդյո՞ք Հայաստանը պետք է փոխի իր հիմնարար օրենքը՝ ապացուցելու համար, որ ձգտում է խաղաղության։ Այս հարցերն այլևս միայն իրավաբանների կամ քաղաքական գործիչների քննարկման առարկան չեն։ Դրանք վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու, մեր պետության ապագային և անկախության բուն իմաստին։

 Խաղաղության ձգտումը չի կարող նշանակել սեփական պատմությունից հրաժարում, անկախ պետականության հիմնարար փաստաթղթերի արժեզրկում կամ Սահմանադրության վերափոխում՝ արտաքին քաղաքական պահանջներին համապատասխան։ Խաղաղությունը պետք է դառնա մեր պետականության ամրապնդման հիմքը, ոչ թե դրա պատմական ու իրավական հիմքերը վերանայելու պատճառը։ Ուստի, հարցը պետք է հնչեցնել ուղիղ և առանց շրջանցումների՝ արդյո՞ք նոր Սահմանադրությունն իսկապես անհրաժեշտ է Հայաստանին, թե՞ այն աստիճանաբար վերածվում է խաղաղության հասնելու համար առաջադրվող արտաքին քաղաքական նախապայմանի։

Իմ համոզմամբ, նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստից չի բխում։ Այն չի կարող հիմնավորվել միայն հարևան պետության դժգոհությամբ կամ նրա ներկայացրած քաղաքական պահանջներով։ Եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, ապա այդ անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի Հայաստանի ներքին պետական, իրավական և ժողովրդավարական զարգացման շահերով։ Սահմանադրության փոփոխությունը չի կարող դառնալ խաղաղության հասնելու միակ ճանապարհը, առավել ևս՝ արտաքին քաղաքական պահանջի կատարման միջոցը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր անկախ պետականության վերականգնման պատմական գործընթացի առանցքային փաստաթուղթն է։ Այն արտահայտում էր 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության պետականության ավանդույթը շարունակելու և անկախ պետականություն վերականգնելու ժողովրդի քաղաքական կամքը, որն իր հերթին հաստատվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Հռչակագրի 12-րդ կետը սահմանում էր, որ այն հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման համար։ Սակայն Հռչակագրի պատմական և հիմնադիր նշանակությունը պետք է տարբերել դրա յուրաքանչյուր դրույթի՝ ներկայում անմիջական իրավական կիրառելիությունից։ Հռչակագրին սահմանադրական հղումը չի նշանակում, որ դրա բոլոր ձևակերպումներն ինքնաբերաբար դարձել են գործող Սահմանադրության նորմեր։

Այս հարցում առանցքային նշանակություն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Դատարանը մեկնաբանել է Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին կատարված հղումը՝ նշելով, որ այն վերաբերում է Հռչակագրում ամրագրված այն հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որոնք ամրագրված են հենց գործող Սահմանադրությամբ։ Սա գործող Սահմանադրության վերաբերյալ կարևոր իրավական մեկնաբանություն է։ Հետևաբար, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը հիմնավորելու համար պետք է հստակ ցույց տալ, թե կոնկրետ ինչ սահմանադրական խնդիր է մնում չլուծված, և ինչու այն հնարավոր չէ կարգավորել գործող իրավական մեխանիզմներով։ ՍԴ որոշումը, իհարկե, չի լուծում Հռչակագրի հետ կապված բոլոր պատմական ու քաղաքական հարցերը, բայց այն չի կարող անտեսվել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելիս։

Ադրբեջանի մտահոգությունը կապված է Հռչակագրի նախաբանում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման հիշատակման հետ։ Սակայն պատմական փաստաթղթում որևէ իրադարձության հիշատակումը և Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքային պահանջների առկայությունը նույնական իրավական հասկացություններ չեն։ Պատմական հիշատակումը ինքնին դեռ չի ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Նման պնդումը պետք է գնահատվի գործող Սահմանադրության, Սահմանադրական դատարանի տված մեկնաբանության և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

Այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու հանգամանք։ Նախ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի հրապարակված տեքստը չի պարունակում Հայաստանի կողմից նոր Սահմանադրություն ընդունելու կամ Անկախության հռչակագրին կատարված հղումը վերացնելու պարտավորություն։ Երկրորդ՝ Ադրբեջանը քաղաքական մակարդակում Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես համաձայնագրի ստորագրման նախապայման։ Սակայն քաղաքական նախապայմանի առկայությունը դեռ չի նշանակում, որ այդ պահանջը համաձայնագրի դրույթ է կամ Հայաստանի կողմից արդեն ստանձնած միջազգային իրավական պարտավորություն։

Համաձայնագրի 1-ին հոդվածով կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունն ու քաղաքական անկախությունը, իսկ 2-րդ հոդվածով հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Եթե խնդիրը երկու պետությունների միջև տարածքային պահանջների բացակայության փոխադարձ ճանաչումն է, ապա դրա լուծման իրավական ճանապարհը միջազգային պայմանագիրն է և դրանում ամրագրված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։

1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածը նախատեսում է միջազգային պայմանագրերի բարեխիղճ մեկնաբանություն՝ դրանց տեքստի, համատեքստի և նպատակի հիման վրա։ Հետևաբար, եթե կողմերի միջև շարունակում է մնալ տարաձայնություն Անկախության հռչակագրի հիշատակման նշանակության վերաբերյալ, Հայաստանը կարող է առաջարկել այդ հարցը հստակեցնել փոխադարձ համաձայնեցված մեկնաբանական փաստաթղթով կամ լրացուցիչ արձանագրությամբ։ Նման լուծումը, բնականաբար, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը, սակայն ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունը միակ հնարավոր ճանապարհը չէ։

Միաժամանակ անհրաժեշտ է գնահատել նախաստորագրված համաձայնագրի ամբողջ բովանդակությունը, այլ ոչ միայն դրա առաջին երկու հոդվածները։ 12-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես համաձայնագիրը չկատարելու արդարացում։ Սակայն այդ դրույթը վերաբերում է համաձայնագրի կատարմանը և ինքնին չի ստեղծում մինչև դրա ստորագրումը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պարտավորություն։ 15-րդ հոդվածը վերաբերում է մինչև համաձայնագրի ստորագրումը գոյություն ունեցած հարցերով միջպետական հայցերին, բողոքներին և վարույթներին։ Դրա կիրառման շրջանակը ևս պահանջում է մանրակրկիտ իրավական քննարկում՝ հատկապես անհատական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Պետք է հիշել նաև, որ նախաստորագրումը դեռևս չի նշանակում պայմանագրի ուժի մեջ մտնել. 6-րդ հոդվածով դրա ուժի մեջ մտնելը պայմանավորված է ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումների փոխանակմամբ։

Նոր Սահմանադրության ընդունումը պետության համար հիմնարար որոշում է։ Այն վերաբերում է կառավարման համակարգին, իշխանության ճյուղերի փոխհարաբերություններին, մարդու իրավունքների երաշխիքներին և պետական ինստիտուտների ապագային։ Ուստի նման փոփոխությունը պետք է ունենա ինքնուրույն և համապարփակ հիմնավորում, անցնի իրական հանրային քննարկում և արտահայտի ժողովրդի ազատ կամքը։ Եթե իշխանությունները գտնում են, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ապա պետք է հանրությանը ներկայացնեն դրա բովանդակային անհրաժեշտությունը՝ անկախ Ադրբեջանի պահանջներից և խաղաղության գործընթացի ընթացքից։ Միայն այդ դեպքում սահմանադրական փոփոխությունը կարող է դիտարկվել որպես Հայաստանի ներքին ժողովրդավարական և պետական զարգացման գիտակցված ընտրություն։

Հայաստանը չպետք է ընտրության առաջ կանգնի խաղաղության և սեփական պետական ինքնության միջև։ Այս երկու արժեքները հակասության մեջ չեն։ Մենք կարող ենք ճանաչել միջազգային սահմանների անձեռնմխելիությունը, ստանձնել տարածքային պահանջներ չառաջադրելու փոխադարձ պարտավորություններ և զարգացնել հարևանների հետ խաղաղ հարաբերություններ՝ միաժամանակ պահպանելով մեր անկախ պետականության պատմական հիշողությունը։

 
 

 Ուստի, գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչպես փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հարևան պետության մտահոգությունները փարատելու համար, այլ այն, թե ինչպես ապահովել իրական, փոխադարձ և երկարատև խաղաղություն՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդի կամքը։ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե նոր Սահմանադրություն՝ որպես խաղաղության դիմաց վճարվող գին։ Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը՝ ելնելով իր երկրի ապագայից և պետական շահերից, ոչ թե արտաքին քաղաքական նախապայմաններից։ Խաղաղությունը պետք է ամրապնդի հայկական պետականությունը, ոչ թե դառնա դրա պատմական հիմքերը վերանայելու պատճառ։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան
Ամենադիտված