Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար բախվում են իրավապահ մարմինների կոշտ միջամտություններին։ Մասնավորաբար, կառուցապատողների նկատմամբ հարկային ստուգումներին զուգահեռ կիրառվող ուժային մեթոդները մտահոգիչ հարց են առաջացնում՝ որտե՞ղ է ավարտվում օրինական վերահսկողությունը և սկսվում բիզնեսի նկատմամբ ուժային տեռորը։

 Ըստ առկա տեղեկությունների, որոշ ընկերություններ, չսպասելով դատական քննությանը, վճարել են իրենցից պահանջված գումարները։ Մյուսները, որոնք ամբողջությամբ կամ մասամբ վիճարկում են իրենց վերագրվող խախտումներն ու հաշվարկված պարտավորությունները, բախվում են ուժային ճնշման՝ բերման ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու միջնորդություններ ներկայացնելու տեսքով։ Սակայն պահանջը վիճարկելը դեռևս մեղավորության ապացույց չէ, իսկ դատարանում սեփական դիրքորոշումը պաշտպանելը՝ յուրաքանչյուրի իրավունքն է։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նման գործողությունների են առնչվել, օրինակ՝ «Ռիդ», «Arcana», «Տեսարանշին» և այլ կառուցապատող ընկերություններ։ Ի մասնավորի, «Ռիդի» դեպքում, ըստ տեղեկությունների, ղեկավար կազմի ներկայացուցիչներին և աշխատակիցներին առավոտյան ժամը վեցին, առանց նախապես ներկայանալու ծանուցման, ուժային եղանակով տարել են իրավապահ մարմիններ։ Մինչդեռ ընկերության ներկայացուցիչները, մեր աղբյուրների փոխանցմամբ, համագործակցել են քննության հետ, տրամադրել պահանջված տեղեկությունները։ Ավելին՝ հնարավոր հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար դեպոզիտային հաշվին արդեն փոխանցված է եղել 530 միլիոն դրամ՝ ներկայացված պահանջի չափով։

Այդուհանդերձ, նրանց ձերբակալել են և պահանջել կալանավորել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, դատարանը Ռուբեն Գրիգորյանին և ընկերության աշխատակիցներին ազատ է արձակել՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Նման գործելաոճի մասին հարց ուղղվել է նաև Նիկոլ Փաշինյանին։ Նա նշել է, որ պետք է ծանոթանա կոնկրետ դեպքին և ուսումնասիրի իրավիճակը։ Միաժամանակ ասել է, որ բացասաբար է վերաբերվում ուժային մեթոդներին և բիզնեսի նկատմամբ ճնշումներին։ Այս դիրքորոշման ֆոնին առավել հրատապ է հարցը՝ ինչո՞վ են հիմնավորվում կառուցապատողների նկատմամբ նման գործողությունները, և արդյո՞ք գնահատվում են դրանց տնտեսական հետևանքները։

Ուժային կառույցները գուցե չեն գիտակցում, թե բիզնեսի նկատմամբ նման վերաբերմունքն ինչպիսի ներդրումային անկման, տնտեսական անվստահության և անգամ կոլապսի վտանգ կարող է ստեղծել։ Բայց երկրի զարգացման համար քաղաքական պատասխանատվություն կրողները պարտավոր են դա հստակ հասկանալ։ Եթե այս գործելաոճը շարունակվում է՝ առանց հետևանքների գնահատման, ապա հարցն արդեն նրանց մասնագիտական կարողությունների և քաղաքական հեռատեսության մասին է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ
Ամենադիտված