Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հասարակության մեջ ստեղծվել էր հստակ սպասում, որ նոր իշխանությունները հիմնովին արմատախիլ են անելու նախկին համակարգի արատավոր բարքերը։ Սակայն իրականությունն այլ պատկեր է ստեղծում. տպավորությունն այնպիսին է, որ նորեկները եկան ոչ թե համակարգը փոխելու, այլ ուղղակի ստանձնելու և լրացնելու հարստանալու այն մոլուցքի բացը, որը նույնիսկ «նախկինները» չէին կարողացել հաղթահարել կամ հասցնել նման մասշտաբների։

 Մասնավորապես, վերջերս հրապարակված փաստերի համաձայն, ՔՊ պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը նվեր է ստացել 5 միլիոն դրամի ոսկեղեն, հողամաս Փարաքարում և «Վազ» մակնիշի մեքենա։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը 2022 թվականին նվեր է ստացել բնակարան Երևանի Արաբկիր համայնքում, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը 2024 թվականին նույնպես բնակարան է ստացել Արաբկիրում։

 ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը 2020 թվականին նվեր է ստացել հողամաս և ավտոտնակ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը 2024 թվականի հունվարին ստացել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Էդուարդ Աղաջանյանը Երևանի կենտրոնում ստացել է բնակարան, իսկ Սերգեյ Բագրատյանը 2021 թվականին նվեր է ստացել «Porsche» մեքենա։ Պատգամավոր Նարեկ Խաչատրյանը նվեր է ստացել հողամաս Սյունիքում և «Audi» մեքենա, Տրդատ Սարգսյանը՝ բնակարան Երևանում և հողամաս Եղեգնաձորում, Արամ Խաչատրյանը՝ բնակարան Վանաձորում, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ բնակարան և հողամաս Իջևանում։ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը տարբեր բարեկամներից և եղբորից ստացել է խոշոր դրամական նվերներ, իսկ Գարիկ Սարգսյանը՝ ընդհանուր 53 միլիոն դրամ։

Ուշագրավ նվերներով են աչքի ընկել նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ. Շուկայի վերահսկողական տեսչական մարմնից Արմեն Կոտոլ յանը 2025 թվականին ստացել է բնակարան, հողամաս, 18 միլիոն դրամի բնամթերք և 4 միլիոն դրամից ավելի արժողությամբ ժամացույց։ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը 20192022 թվականներին նվեր է ստացել «Toyota» մեքենա, շինություններ և հողամաս, մինչդեռ նրա եղբայրը՝ Հաշվեքննիչ պալատից Գեղամ Հովեյանը, 2025 թվականին ստացել է 6 միլիոն դրամ արժողությամբ ժամացույց։

Այս ուշագրավ ուսումնասիրությունները արել է Tribune.am-ը՝ մանրամասները ներկայացնելով հատուկ տեսաշարով։

Այս ամենը ևս մեկ անգամ ստիպում է խորը հիասթափությամբ հարց տալ՝ մի՞թե սրա համար են հազարավոր քաղաքացիներ դուրս եկել փողոց, մի՞թե սրա համար են իշխանափոխություն արել, որպեսզի «նորերի» քողի տակ ականատես լինենք նույն, եթե ոչ ավելի մասշտաբային ու լկտի հարստացման, երբ միլիոնավոր դրամների ոսկեղենը, շքեղ բնակարաններն ու թանկարժեք մեքենաները բարեկամների կամ անհայտ աղբյուրների անվան տակ լցվում են իշխանավորների գրպանը։

 Արդյոք սա՞ էր այն արդար և հավասար երկիրը, որի խոստումով իշխանության եկան մարդիկ, թե՞ «հեղափոխություն» բառը դարձավ ընդամենը հերթական անձնական կարողությունները կուտակելու և սեփական բարեկեցությունն ապահովելու անխոցելի մանդատ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՔուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱլիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԱրագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է
Ամենադիտված