Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ վատ եղանակի պատճառով երկրի մի շարք ավտոճանապարհային հատվածներում սահմանափակումներ են մտցվել։
Առատ ձյան պատճառով պետական նշանակության Գոդերձիի լեռնանցք-Բեշումի ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Բացի այդ, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով սահմանափակումներ են գործում նաև միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհին։ Մասնավորապես, կմ93-կմ107 (Գուդաուրի-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը, մինչդեռ մարդատար և մնացած տեսակի ավտոտրանսպորտի համար տեղաշարժն ազատ է։
Դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ նշված մայրուղու մնացած հատվածներում ճանապարհային երթևեկությունն անխափան է իրականացվում։