Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նորվեգիայի 26-րդ տուրի ժամանակ տրիբունան փլուզվել է

ՍՊՈՐՏ

Նորվեգիայի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի՝ «Տրոմսյո» – «Բուդյո Գլիմտ» հանդիպումն ուղեկցվել է արտառոց միջադեպով։ Խաղի ընթացքում փլուզվել է հյուրերի երկրպագուների համար նախատեսված տրիբունայի հատվածներից մեկը, ինչի հետևանքով մարդիկ ընկել են ներքև։

Միջադեպը տեղի է ունեցել առաջին խաղակեսի 41-րդ րոպեին՝ 0:0 հաշվի պայմաններում։ Նորվեգական VG և Aftenposten պարբերականների հաղորդմամբ՝ հորդառատ անձրևի տակ «Բուդյո Գլիմտի» երկրպագուները կանգնած ցատկելիս են եղել իրենց թիմին աջակցող երգի ներքո, երբ «Ռոմսա Արենա» մարզադաշտի տրիբունայի հատակի մի հատվածը հանկարծակի տեղի է տվել։ Ականատեսների վկայությամբ՝ նախ լսվել է ուժեղ ճաքի ձայն, որից հետո առջևի շարքը փլուզվել է։

Կատարվածին առաջիններից մեկն արձագանքել է «Բուդյո Գլիմտի» դարպասապահ Նիկիտա Հայկինը, որն անմիջապես գրավել է գլխավոր մրցավար Օլա Հոբեր Նիլսենի ուշադրությունը։ Խաղը դադարեցվել է, ֆուտբոլիստները հեռացել են խաղադաշտից, իսկ երկրպագուներին տարհանել են վտանգավոր գոտուց։ Հյուրերի աջակիցներին անվտանգ տեղավորելու նպատակով «Տրոմսյոյի» երկրպագուներն ազատել են տրիբունայի հարակից հատվածը։

Տուժածների քանակի վերաբերյալ նախնական տվյալները փոքր-ինչ տարբերվում են։ «Բուդյո Գլիմտի» մամուլի պատասխանատու Սիմեն Պեդերսենը Reuters-ին հայտնել է, որ առաջացած անցքի միջով ընկել է մինչև հինգ մարդ։ Ոստիկանության հստակեցված տվյալներով՝ հատակի փլուզման հետևանքով ներքև է ընկել երկու երկրպագու, իսկ ևս երկուսը, հավանաբար, ինքնուրույն են իջել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Ըստ NRK հեռուստաընկերության՝ տեղում բուժօգնություն է ստացել չորս մարդ, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ մարզադաշտի հաղորդավարը հայտարարել է, որ հոսպիտալացված երկրպագուի վիճակը լավ է։

Տրոմսի ոստիկանության ներկայացուցիչ Վեգարդ Ռիդնինգ Նիլսենը հաստատել է, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պարզելու տրիբունայի փլուզման տեխնիկական պատճառներն ու հնարավոր հանցավոր անփութության հատկանիշները։ «Տրոմսյո» ակումբը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ ամենայն լրջությամբ է վերաբերվում կատարվածին։

Հավելենք, որ մոտ 40 րոպե տևած դադարից և անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո հանդիպումը վերսկսվել է։ Խաղն ավարտվել է «Բուդյո Գլիմտի» հաղթանակով՝ 2:0 հաշվով․ դուբլի հեղինակ է դարձել Օլա Բրինիլդսենը։ Հատկանշական է, որ մինչև տրիբունայի փլուզումը հյուրերի կազմում լուրջ վնասվածք էր ստացել նաև Օլե Դիդրիկ Բլոմբերգը, որին մրցակցի դարպասապահի հետ բախումից հետո խաղադաշտից դուրս էին բերել պատգարակով։

Այս հաղթանակի շնորհիվ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մասնակից «Բուդյո Գլիմտը» վաստակեց 62 միավոր և, հավասարվելով առաջատար «Վիկինգին», բարձրացավ երկրորդ հորիզոնական։ «Տրոմսյոն» 46 միավորով 6-րդ տեղում է։

Նորվեգիայի 26-րդ տուրի ժամանակ տրիբունան փլուզվել էԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnրԵրկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը բացառապես բարենպաստ է Հայաստանի համար. ՌԴ դեսպանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինՈւրբանիզմի համաշխարհային օր․ պատմության այս օրը (Նոյեմբերի 8)ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ բնակության կարգավիճակից զրկելու պատճառովՕձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահասԻրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. ԹրամփՎերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. ԱրաղչիՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանԱրարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումՈ՛չ գոլերը, ո՛չ էլ տիտղոսները․ Ռիո Ֆերդինանդը նշել է Ռոնալդուի կարիերայի ամենամեծ նվաճումըԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրանՃապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԳերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. ՊիստորիուսՎարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումներըԲարսելոնան պատրաստ է բաժանվել երկու առաջատարներից՝ պաշտպանությունը փրկելու համարՄեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռազմական արբանյակըՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումՄոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյնտեղ, որտեղ ուկրաինացիները խաբվեցին, հայերը գործ չունեն. Բայց սա միայն տեսականորեն, գործնականում ամեն ինչ այլ էՍպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի՝ 3-5 աստիճանովԹեհրանը հանել է հրթիռների հեռահարության վրա դրված սահմանափակումներըՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինԿարապետյան. 102-րդ ռազմաբազային հասցված հարվածը կլինի հարված Ռուսաստանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Փաշինյանի խուճապն է պատռճառ համարում կուսակցության առաջնորդների ճնշումների համարԳազի ներմուծումը Հայաստան. Կկատարվի՞ դիվերսիֆիկացման երազանքըՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Սա պատերազմ չէ․ չի կարող պшտերազմ լինել, երբ 5 ամիս ոչ ոք չի տուժում․ Թրամփը՝ Իրանի մասինԵրևանում 57-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Mercedes EQS»-ով բшխվել է 3 «Kia»-ների, «LiXiang»-ի, ապա՝ շինհրապարակում կայանված տեխնիկային․ կան վիրшվորներԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համարՌուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ուզում են համաձայնության գալ․ ԹրամփԵրեք քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»Ես լսել եմ Դեմոկրատական կուսակցությունից, որ նրանք մեր կողքին են․ ԶելենսկիԱնսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկ»-ը. պատմության այս օրը (Նոյեմբերի 7)Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինՋուր չի լինելու մինչեւ 20:00-ն«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Ամենադիտված