Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Արևիկը Փայլակի ավագ քույրիկն է, նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է, և մենք զրուցում ենք եղբոր մանկության տարիներից։ «Շատ չարաճճի էր, աշխույժ ու ժիր։ Նրա ներկայությունն ամենուր զգացվում էր, ինչպես ասում են, նա ամեն տեղ կար։ Հիմա էլ ամենուր իր շունչն ու ներկայությունը զգացվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արևիկը։

Փայլակը ծնունդով Գեղարքունիքի մարզից է՝ Նորաշեն գյուղից։ Մանկությունն ու պատանեկությունը գյուղում են անցել, այստեղ է նաև դպրոց հաճախել։ «Չեմ կարող ասել՝ գերազանց, բայց լավ առաջադիմություն է ունեցել։ Սիրելի առարկաներից էր ռուսերենը, ակտիվ էր համակարգչային դասերին»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Սևանի բազմագործառութային պետական քոլեջում։ «Երկու տարի սովորեց և զորակոչվեց ծառայության։ Վերադառնալուց հետո պետք է շարունակեր և ավարտեր ուսումը։ Անթիվ պլաններ ուներ։ Բանակից զորացրվելուց հետո ուսումը քոլեջում շարունակելու մասին հստակ որոշում ուներ, նաև ցանկանում էր զբոսավարի մասնագիտությունը սովորել։ Օտար լեզուների հանդեպ սեր ուներ։ Ուզում էր ճանապարհորդել, երազում էր Շվեյցարիայում լինելու մասին»։

2019 թվականի հունվարի 14-ին Փայլակը զորակոչվում է ժամկետային ծառայության։ «Մայրիկս իրեն ասում էր՝ ուսումդ ավարտիր, հետո մեկնիր ծառայության։ Եղբայրս ընդդիմանում էր. «Իմ ժամանակն է, ուրեմն՝ պետք է գնամ։ Տղեն պիտի ծառայի»»։ Փայլակը վեց ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական, այնուհետև՝ Ստեփանակերտի Ցոր զորամասերում։ «Միշտ գոհ է եղել ծառայությունից։ Երբեք որևէ դժգոհություն չի հայտնել։ Սիրում էր իր ծառայությունը։ Տանկիստ էր։ Երբ Արմավիրում էր ծառայում, մեկ շաբաթով եկավ արձակուրդ, իսկ Ստեփանակերտից արդեն արձակուրդ չեկավ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ընկերներից մեկն է պատմել, որ երբ տանկերով դուրս են եկել առաջնագիծ մեկնելու, ճանապարհին տանկի հետ խնդիր է առաջացել։ Եղբայրս մեխանիկ-վարորդ էր։ Ընկերն ասում է. «Նա իր տանկն արագ կարգի է բերել, մենք ուղևորվել ենք նախ՝ Ակնա, հետո՝ Ջրական»։ Հոկտեմբերի 6-7-ին իրենց հետ են կանչել, բայց տանկը մնացել է այնտեղ։ Եղբայրս ասել է. «Ոնց ուզում է լինի, ես պետք է գնամ ու իմ տանկը բերեմ»։ Հոկտեմբերի 8-9-ին գնացել, տանկը բերել է։ Իր ընկերները մեզ ասել են, որ եղբայրս զոհվել է հոկտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 8-ից եղբորս հետ կապ չի եղել։ Այդ օրը տղաները հավաքված են եղել մի տեղում, զրուցել են, եղբայրս ասել է՝ իմ տանկը բերեցի։ Այդ ժամանակ իրենց ուղղությամբ արկ է պայթել։ Եղբայրս բեկորային վնասվածքներ ուներ»։

Որպես Փայլակի զոհվելու օր՝ ընտանիքը հիշատակում է հոկտեմբերի 11-ը, վայրը Ջրականն է, բայց ընկերների պատմություններից ելնելով՝ կարծիք կա, որ նա զոհվել է հոկտեմբերի 9-ին։ Որդու զոհվելու բոթն ընտանիքին հասել է հոկտեմբերի 14-ին։

Փայլակը երկու քրոջ միակ եղբայրն է։ «Մեր ընտանիքին ապրեցրին իմ ու քույրիկիս երեխաները։ Երեք երեխա ես ունեմ, երեքը՝ քույրս։ Իմ երկու երեխաները հիմա մեր գյուղում են դպրոց գնում, ծնողներիս հետ են ողջ օրվա ընթացքում։ Քույրերով ուժ գտանք մեր մեջ, որ մեր ծնողների կողքին լինենք։ Ընտանիքում մեկս մյուսին թիկունք դարձանք»։ 

Հ. Գ. - Փայլակ Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Նորաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինՋուր չի լինելու մինչեւ 20:00-ն«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել
Ամենադիտված