Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կենտրոնական բժշկական հանձնաժողովի ձևավորման գործընթացը պարզեցնելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության շրջանակը և վերապահված գործառույթները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանող թիվ 405-Ն որոշման համաձայն, կենտրոնական բժշկական հանձնաժողովը բժշկական փորձաքննության արտահաստիքային մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչը հայտարարելու մասին կառավարության համապատասխան որոշմամբ՝ պաշտպանության նախարարի առաջարկով: Նույն որոշմամբ սահմանված է նաև, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինապարտների բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է պաշտպանության նախարարին։ Վերջին տարիների ընթացքում կազմակերպված զորակոչերի ժամանակ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի ընտրության և համապատասխան կառույցների հետ նախնական համաձայնեցման գործընթացի ձգձգման հետևանքով հերթական զորակոչը հայտարարելու մասին կառավարության համապատասխան որոշումներն ընդունվել են ավելի ուշ, քան նախատեսված է եղել ի սկզբանե: Արդյունքում կենտրոնական բժշկական հանձնաժողովն իր աշխատանքները կարողացել է սկսել ավելի ուշ և զորակոչին ենթակա քաղաքացիների բժշկական փորձաքննությունն իրականացրել է երկու-երեք ամսվա ընթացքում՝ հարկադրված լինելով աշխատել գերծանրաբեռնված գրաֆիկով։ Միաժամանակ, լինելով ժամանակավոր գործող հանձնաժողով, կենտրոնական բժշկական հանձնաժողովը գործել է հայտարարված զորակոչի ընթացքում, զորակոչի ավարտից հետո հանձնաժողովի լիազորությունները դադարել են և գործնականում կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ համապատասխան զեկույց կամ հաշվետվություն պաշտպանության նախարարին ներկայացրել է ոչ թե հանձնաժողովը, այլ հանրապետական զինվորական կոմիսարը։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ հայտարարված զորակոչի ավարտից հետո երբեմն հնարավոր չի եղել նաև ապահովել կենտրոնական բժշկական հանձնաժողովին վերապահված այլ գործառույթների, մասնավորապես՝ իր կողմից կայացված եզրակացությունների մասով քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների քննարկումը և դրանցում բարձրացված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ տալը։

Նախագծի համաձայն, նախատեսվում է սահմանել, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը կազմավորվում է պաշտպանության նախարարի առաջարկով՝ կառավարության առանձին որոշմամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և գործում է մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը ներառյալ։ Նախատեսվում է նաև առաջարկվող փոփոխություններով որոշակի առումով ընդլայնել կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության շրջանակը (որպես զինապարտների բժշկական փորձաքննության ղեկավար մարմին զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին մեթոդական օգնության ցուցաբերում, այդ հանձնաժողովների կայացրած եզրակացությունների մասով քաղաքացիներից ստացված դիմումների քննարկում և այլն), ինչպես նաև հստակ սահմանել հանձնաժողովին վերապահված գործառույթների իրականացման ընթացակարգերը և ժամկետները։

Նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում, քանի որ թեև նշված կարգավորմամբ հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածը կավելանա մոտ երկու ամիս ժամանակով, սակայն այն համապատասխանում է «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1132-Ն որոշմամբ սահմանված՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ նաև զորակոչիկների առողջական վիճակի հետազոտություն և բժշկական փորձաքննություն իրականացնելու ժամանակահատվածին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»
Ամենադիտված