Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անձնական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով С-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ նամակը Ռուսաստանի առաջնորդին է փոխանցել Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Մոհսեն Ռեզային։
Հրատարակության տեղեկություններով՝ Թեհրանը հույս ունի ռուսական համակարգերի օգնությամբ վերականգնել հակաօդային պաշտպանությունը, որը լրջորեն տուժել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։