Մենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե արտակարգ կամ սակագնային վերանայման սովորական ընթացակարգերից դուրս իրավիճակ չառաջանա, սպառողների համար գազի թանկացում առնվազն մինչև 2027 թվականի մարտ չի սպասվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նա նշել է, որ հանձնաժողովը գազի գնի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրություն չի ստացել ո՛չ ռուսական «Գազպրոմից», ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ից։
«Մենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու։ Եթե հենց այսօր էլ դիմեն գործընկերները գազը թանկացնելու առաջարկությամբ, դա վերաբերելի է արդեն մյուս վեց ամսվա վերանայմանը, և ձմեռն արդեն դուրս կգանք»,- ասել է Մեսրոպյանը։