ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետդեպարտամենտը հերքել է այն տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Մարկո Ռուբիոն, իբր, մտադիր է հեռանալ պաշտոնից:
ԱՄՆ պետքարտուղարությունում Independent-ի հրապարակումը կեղծ և անհիմն են անվանել:
«Դրանք միանգամայն անհիմն, կեղծ լուրեր են հորինված անանունաղբյուրներից», - գրել Է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնական Դիլան Ջոնսոնը X սոցիալական ցանցում: Այսպես է նա արձագանքել Independent-ի հրապարակմանը։
Պարբերականը, հղում անելով ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում անանուն բարձրաստիճան աղբյուրների, պնդում էր, որ Ռուբիոն հրաժարական կտա՝ սեփական նախագահական քարոզարշավը սկսելու համար: Նշվումէր, որ Հանրապետական կուսակցությունից նրա գլխավոր մրցակիցը կլինի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ջոնսոնը հրապարակումը խարդախություն է անվանել։