Եղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 6-ին Հայաստանի ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում և նախալեռներում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +6…+8 °C, վաղը ցերեկը՝ +10…+12 °C։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +7+10,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+7,
Լոռիում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,
Տավուշում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +8+11,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +8+11,
Արարատում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+9։