Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել ուկրաինական հակամարտության կարգավորման առնչությամբ և հայտարարել, որ, իր կարծիքով, Մոսկվան ու Կիևը մոտ են համաձայնագիր կնքելու պատրաստակամությանը։
«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ այն փուլում են, որ ասեն. «Եկեք համաձայնագիր կնքենք»», - ասել է Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում։
Պարբերականը նշում է, որ ամերիկացի առաջնորդը «լավատեսություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում առաջընթացի առնչությամբ»։
Միևնույն ժամանակ, ինչպես ուշադրություն է հրավիրում Financial Times-ը, «ուկրաինացի բանակցողները չեն կիսում Թրամփի լավատեսությունը»։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները կանցկացվեն ԱՄԷ-ի մայրաքաղաքում նոյեմբերի 10-11-ին։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։