Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ խորհրդարանում նիստի փոխարեն տեղի է ունեցել թռչող կահույքի լիարժեք շոու։ Իշխող կուսակցության և ընդդիմադիր դաշինքի պատգամավորները բախվել են բռունցքներով և աթոռներով, գրում է vfokuse.mail.ru–ն։ 

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստը սկսվել է Հաշվիչ պալատի անդամի թեկնածության քննարկմամբ, սակայն օրակարգը արագ փոխվել է. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Տարոն Չախոյանը բարձրացել է ամբիոն և որոշել հիշեցնել ընդդիմությանը նախընտրական խոստումների մասին։ Նա դիմել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և նշել, որ նրա զարմիկ Սարգիս Կարապետյանը, ով կուսակցության համահիմնադիրներից է, դեռևս ներողություն չի խնդրել ընտրություններից առաջ արած վիճահարույց հայտարարության համար։ «Եռանկյունի» փոդքասթում Կարապետյանը աջակցել էր «Սեքսի նախարարություն» ստեղծելու գաղափարին և հայտարարել, որ եթե ընդդիմությունը իշխանության գա, երկրում սեռական հիասթափություն ունեցող կին չի մնա։ Չախոյանը պահանջել է ներողություն խնդրել, որը, նրա պնդմամբ, այդպես էլ չի եղել։ Սա հանգեցրել է վեճի, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել են երկու կողմերի մի քանի տասնյակ պատգամավորներ։ Այս ամենը տեղի է ունեցել ուղիղ եթերում: 

News.am-ի տվյալներով խորհրդարանի փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ է նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ Մի պատգամավորի քթից արյունահոսություն է եղել, իսկ մյուսի հագուստն է պատռվելց։ Խոսնակ Ռուբեն Ռուբինյանը սկզբում հրաժարվել է դադարեցնել նիստը նշելով, որ «բոլորը պետք է տեսնեն սա», սՍակայն, երբ մասնակիցներից մեկը հայտնվել է ամբիոնում, նա ընդմիջում հայտարարել է ընդմիջում և կանչել անվտանգության ծառայությանը։ Տեխնիկական դադարը տևեց ավելի քան 40 րոպե։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարանի շենք։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների կռիվը շարունակվել է շենքի միջանցքում, և անվտանգության ծառայությունը ստիպված է եղել դադարեցնել ծեծկռտուքը։

Դեպքից հետո երկու կողմերն էլ մեղքը բարդել են միմյանց վրա։ Ռուբինյանը հայտարարել է, որ ինքը դիտել է տեսանյութը և Չախոյանի խոսքերում վիրավորանքներ չի գտել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աջակցել է իր խմբակցության գործողություններին, սակայն ընդգծելով բռնության դատապարտումը։ Երբ լրագրողը ասել է, որ աթոռ է օգտագործվել, նա պատասխանել է. «Անկախ նրանից աթոռ էր, թե ինչ-որ այլ բան, ես կողմ եմ դրան։ Այն համաչափ և տեղին էր»։ Իր հերթին, ընդդիմությունը ծեծկռտուքը որակել է որպես սադրանք և մեղադրել խոսնակին անգործության մեջ։ «Ռուբինյանը խրախուսեց տեղի ունեցողը։ Նա խորհրդարանի ամենավատ խոսնակն է, նույնիսկ ավելի վատ, քան Ալեն Սիմոնյանը։ Նա կարող էր դադարեցնել նիստը տեսնելով, թե որքան լարված էր իրավիճակը։ Բայց նա անկեղծորեն ասաց. «Ես չեմ ընդհատի,  եթե ուզում եք կռվել, շարունակեք»։ Հնարավոր է, որ սա պլանավորված էր, բայց նույնիսկ եթե ոչ, խոսնակը չպետք է լռեր: Նա պետք է ապահովի խորհրդարանի բնականոն գործունեությունը, ինչը նա չկարողացավ անել», - նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Հարկ է նշել, որ պատգամավորները արդեն բախվել էին հոկտեմբերի 6-ին: Հակամարտությունը բռնկվել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ, ում միկրոֆոնը անջատել էր խորհրդարանի խոսնակ Ռուբինյանը համարելով, որ նրա ելույթը անհամապատասխան է օրակարգին: Բանավոր վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որը շարունակվել էր նախասրահում։

Սոցիալական ցանցերը ողողված են տեսանյութերով, որոնք համեմատում են 2014 թվականին Հայաստանի խորհրդարանում և Վերխովնա Ռադայում տեղի ունեցած ծեծկռտուքները: Ուկրաինայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը ավելի հեռուն է գնացել և օգտատերերի շրջանում հարցում անցկացրեց հարցնելով, թե ի՞նչն է ավելի լավ երկրի և ընտրողների համար. խորհրդարան վեճերով և ծեծկռտուքով, խորհրդարան վեճերով, բայց առանց բռունցքամարտի, թե՞ այդ ամենը միասին...

 «Հայաստանը գնալով ավելի է նմանվում Ուկրաինային «հարբած Եվրամիության շրջանակներում հարուստ կյանքի» գայթակղությամբ, որտեղ 50 միլիոն բնակիչ այս ձմռանը չի կարողանա վճարել ջեռուցման համար», - գրել է Telegram-ի «Երկու մեծեր» ալիքը։

Բլոգեր Միկա Բադալյանը կարծիք է հայտնել, որ ծեծկռտուքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հուսահատության արդյունք էր, որը չունի նոր Սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնություն։ Ավելին, ԵՄ-ն և Ադրբեջանը միջոցներ չեն տրամադրում ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով կրած կորուստները փոխհատուցելու համար, և Ռուսաստանը կարող է իսկապես հեռացնել Հանրապետությունը այդ միությունից։ «ՔՊ–ն և անձամբ Փաշինյանը զրոյական ազդեցություն ունեն այս հանգամանքների վրա։ Հետևաբար ագրեսիան կարող է դրսևորվել միայն երկրի ներսում և միայն ընդդիմության դեմ։ Կլինեն շատ ավելի շատ ծեծկռտուքներ, կռիվներ և ձերբակալություններ։ Որքան վատանա իրավիճակը Փաշինյանի համար արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնքան ավելի ագրեսիվ կլինի նա երկրի ներսում։ Կռիվները կդադարեն միայն ընտրություններից հետո, ինչը կհանգեցնի ՔՊ–ի մեծամասնության կորստին», - ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Ամենադիտված