Դմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի ղեկավարության հայտնի արտաքին քաղաքականությունը խիստ քննադատության է ենթարկվել ռուս առաջատար լրատվամիջոցների փորձագետների կողմից։ Վերլուծաբանները կենտրոնացել են Երևանի շարունակական, ցուցադրական շրջադարձի և Մոսկվայի հետ ավանդական անվտանգության համագործակցության աստիճանական կրճատման վրա, գրում է avia.pro–ն։
Max Messenger հավելվածի իր պաշտոնական էջում հայտնի ռուս լրագրող և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ռազմավարական սխալ են թույլ տալիս և մոռանում են իրենց տարածաշրջանի պատմական առանձնահատկությունները։ Նրա խոսքով առանց հզոր ռուսական հավասարակշռողի և ռազմական ներկայության Հայաստանը ռիսկի է դիմում արագորեն դառնալ իդեալական աշխարհաքաղաքական որս արտաքին խաղացողների համար, ովքեր դարեր շարունակ սպասել են հարմար պահի այդ տարածքները իրենց ազդեցության ոլորտների բաժանելու համար։ Լրագրողը ընդգծել է, որ եվրաինտեգրման այն ուղին, որը փորձում է ընտրել Երևանը, չափազանց վտանգավոր և պատրանքային է, իսկ նոր անվտանգության երաշխավորներ գտնելու գործընթացը կարող է տասնամյակներ տևել։ Դմիտրի Կիսելևը մեջբերել է այլ երկրների փորձը նշելով, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը գրեթե հինգ տարի սպասում են ԵՄ-ին միանալուն, Սերբիան, Ալբանիան և Չեռնոգորիան թեկնածու երկրներ են 17 տարի, Հյուսիսային Մակեդոնիան 22 տարի, իսկ ռեկորդակիրը Թուրքիան է, ով սպասում է ավելի քան 40 տարի։ Նրա կարծիքով, տարածաշրջանային անվտանգության համակարգից ռուսական բաղադրիչի ենթադրական դուրսբերումը, այդ թվում ռուսական ռազմաբազայի ապամոնտաժումը, կհանգեցնի աղետալի հետևանքների այդ կովկասյան հանրապետության համար։ Դմիտրի Կիսելևը նաև հավելել է, որ չնայած ռազմական հավասարակշռությանը, Հայաստանում ամեն ինչ կայուն է թվում, սակայն, եթե Ռուսաստանը բացառվի այս հավասարումից, պետությունը կհայտնվի անկայուն վիճակում, ինչը, ըստ էության, ուղղակի սպառնալիք կներկայացնի հայկական պետականության գոյության համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am