Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2019 թվականի նոյեմբերին Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված ծովային իրավազորությունների սահմանազատման մասին հուշագիրը իր ծննդյան պահից եղել է վիճահարույց փաստաթուղթ։ Այն Թուրքիայի համար դիտարկվում էր որպես ռազմավարական ճեղքում, իսկ Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի և Եվրամիության համար՝ միջազգային ծովային իրավունքի, հատկապես կղզիների ծովային իրավազորությունների վերաբերյալ ընդունված մեկնաբանությունների դեմ ուղղված քայլ։ Խնդիրն այն է, որ փաստաթուղթն ընդունվել էր Լիբիայի արևմտյան՝ Տրիպոլիում տեղակայված և ՄԱԿ-ի կողմից ժամանակին ճանաչված կառավարության կողմից, սակայն մերժվում էր Լիբիայի արևելյան քաղաքական կենտրոնի՝ Տոբրուկի Ներկայացուցիչների պալատի և Խալիֆա Հաֆթարի ազդեցության տակ գտնվող կառույցների կողմից։ Այդ պատճառով էլ Աթենքը, Կահիրեն և Բրյուսելը պնդում էին, որ գործարքը ոչ միայն հակասում է երրորդ պետությունների իրավունքներին, այլև չունի լիարժեք լիբիական ներքին իրավական լեգիտիմություն։

Սակայն 2026 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբիայի արևել յան Ներկայացուցիչների պալատի կողմից նույն համաձայնագրի միաձայն հաստատումը փոխեց այս վեճի քաղաքական ծանրության կենտրոնը։ Նախկինում երկփեղկված լիբիական դիրքորոշումը, երբ Արևմուտքը գործարքի կողմնակից էր, իսկ Արևելքը՝ հակառակորդ, վերածվեց առնվազն ձևականորեն համալիբիական հավանության, ինչը Թուրքիայի համար ստեղծեց նոր դիվանագիտական, իրավական և ռազմածովային փաստարկների դաշտ։ Անկարան տարիներ շարունակ փորձում էր ապացուցել, որ Թուրքիայի և Լիբիայի միջև ստեղծված ծովային միջանցքը ոչ թե արհեստական գիծ է քարտեզի վրա, այլ երկու մայրցամաքային ափեր ունեցող պետությունների միջև իրավազորությունների օրինական սահմանազատում։ Հունաստանը պնդում է հակառակը՝ որ Թուրքիայի և Լիբիայի միջև ուղիղ ծովային սահմանագիծ գծելը անտեսում է Կրետեի, Կարպաթոսի, Կասոսի և Հռոդոսի նման հունական կղզիների իրավական ազդեցությունը, մինչդեռ միջազգային ծովային իրավունքի լայնորեն ընդունված մեկնաբանությամբ կղզիները նույնպես կարող են ունենալ տարածքային ջրեր, մայրցամաքային շելֆ և բացառիկ տնտեսական գոտի՝ թեև կոնկրետ դեպքերում դրանց ազդեցությունը կարող է տարբեր չափերով սահմանափակվել։

Թուրքիան, սակայն, չի միացել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիային և տասնամյակներ շարունակ պաշտպանում է այն մոտեցումը, որ կղզիները, հատկապես այն կղզիները, որոնք գտնվում են հակառակ կողմի պետության մայրցամաքային ափերին մոտ, չեն կարող «կտրել» մայրցամաքային ափ ունեցող պետության բնական ծովային տարածքը։ Թուրքական «Կապույտ հայրենիքի» դոկտրինի տրամաբանության համաձայն, Սև ծովը, Էգեյան ծովը և Արևել յան Միջերկրականը կազմում են մի ամբողջական ռազմավարական տարածք, որտեղ Անկարան ձգտում է կանխել իր աշխարհաքաղաքական շրջափակումը, թույլ չտալ, որ Հունաստան-ԿիպրոսԵգիպտոս-Իսրայել առանցքը ձևավորի իրեն շրջանցող էներգետիկ և անվտանգային համակարգ, և պարտադրել, որ տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերում Թուրքիան լինի ոչ թե դիտորդ, այլ անխուսափելի կողմ։

Եվրամիությունը վերջերս հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ «խոր ափսոսանք» է հայտնում Լիբիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2019 թվականի թուրքլիբիական հուշագրի վավերացման կապակցությամբ, և վերահաստատել, որ այդ փաստաթուղթը, ԵՄ գնահատմամբ, խախտում է երրորդ երկրների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին և չի կարող իրավական հետևանքներ առաջացնել երրորդ պետությունների համար։ Սա կարևոր ձևակերպում է, որովհետև ԵՄ-ն փաստացի ասում է՝ նույնիսկ եթե Լիբիայի ներսում գործարքը ստանա ավելի լայն հավանություն, այն չի կարող պարտադիր լինել Հունաստանի, Կիպրոսի կամ Եգիպտոսի համար։ Այստեղ բախվում են երկու տարբեր իրավական-քաղաքական տրամաբանություններ։ Թուրքիայի և այժմ արդեն լիբիական երկու հիմնական կենտրոնների տեսանկյունից՝ երկու պետություն կարող են սահմանազատել իրենց ծովային իրավազորությունները, եթե իրենց ափերը «դիմացի» են։ Հունաստանի և ԵՄ-ի տեսանկյունից՝ այդ սահմանազատումը չի կարող անտեսել միջանկյալ կղզիների գոյությունը և երրորդ պետությունների հնարավոր իրավազորությունները։

Արևելյան Միջերկրականում այս զարգացումը անմիջապես վերածվում է էներգետիկ և ռազմական ռիսկի։ Տարածաշրջանը վերջին տասնամյակներում դարձել է գազային հանքավայրերի, ստորջրյա էլեկտրական մալուխների, հնարավոր գազատարների և Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի կարևոր ուղղություններից մեկը։ Իսրայելի Լևիաթան և Թամար հանքավայրերը, Կիպրոսի Աֆրոդիտե հանքավայրը, Եգիպտոսի Զոհրը, ինչպես նաև Հունաստանի հարավային և Կրետեի մոտակայքի հնարավոր պաշարները ձևավորել են այն պատկերացումը, որ Արևելյան Միջերկրականը կարող է դառնալ Եվրոպայի համար Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունը նվազեցնող լրացուցիչ աղբյուր։

Բայց այս բոլոր նախագծերը բախվում են աշխարհագրական խնդրի։Իսրայելից և Կիպրոսից դեպի Հունաստան, ապա Եվրոպա գնացող գազատարները կամ էլեկտրական մալուխները, այդ թվում՝ EastMed գազա տա րի գա ղա փա ր ը և G r e a t S e a Interconnector-ի նման նախագծերը, քարտեզի վրա շատ հաճախ հատում կամ մոտենում են այն գոտուն, որը Թուրքիան և Լիբիան իրենց համաձայնագրով դիտարկում են որպես իրենց ծովային իրավազորությունների սահմանազատման տարածք։

Թուրքիայի ռազմավարական հաշվարկը հենց այստեղ է. եթե Անկարան կարողանում է իրավական-քաղաքական փաստարկ ստեղծել, որ այդ միջանցքով անցնող ենթակառուցվածքները պետք է ստանան իր համաձայնությունը, ապա Թուրքիան դառնում է Արևել յան Միջերկրականի էներգետիկ ճարտարապետության մեջ «վետոյի» իրավունքի տիրապետող ուժ։ Այդ դեպքում, նույնիսկ եթե Թուրքիան չի կառուցում սեփական գազատարը, նա կարող է ազդել ուրիշների գազատարների և մալուխների վրա։ Այստեղից էլ բխում է Հունաստանի անհանգստությունը։ Աթենքի համար թուրք-լիբիական գիծը Կրետեի հարավում Թուրքիայի ներկայությունը լեգիտիմացնելու փորձ է, որը կարող է ուղեկցվել թուրքական հորատող և սեյսմիկ հետախուզական նավերի ուղարկմամբ այն տարածքներ, որոնք Հունաստանը համարում է իր մայրցամաքային շելֆի կամ բացառիկ տնտեսական գոտու մաս։ Եթե թուրքական հորատող նավերը մոտենան Կրետեի հարավին, Հունաստանը կարող է ստիպված լինել արձագանքել ռազմածովային ներկայությամբ, իսկ փոքր միջադեպը՝ նավերի մոտեցում, ռադարային կողպում, օդային ուղեկցություն, նախազգուշական մանևր, կարող է արագ վերածվել ճգնաժամի։

ԱՄՆ-ի արձագանքը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը նույնպես չի դիտարկում այս զարգացումը որպես տեղային լիբիական հարց։ Ամերիկյան կողմը վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը՝ համաձայնագրի վավերացման հայտարարությունը բնութագրելով որպես «ոչ օգտակար և սադրիչ» քայլ, որը բարձրացնում է լարվածությունը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգների համար խնդիրը բազմաշերտ է։ Մի կողմից՝ Վաշինգտոնը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ի ներսում ԹուրքիաՀունաստան հակասությունները սրվեն այն պահին, երբ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը շարունակում է մնալ ծանրաբեռնված Ռուսաստան-Արևմուտք հակամարտությամբ և Մերձավոր Արևելքի անկայունությամբ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Արևելյան Միջերկրականում էներգետիկ նախագծերը զարգանան կանխատեսելի իրավական միջավայրում, որտեղ ամերիկյան կամ արևմտյան ընկերությունները կարող են ներդրումներ կատարել առանց ռազմական ռիսկի։ Բայց թուրք-լիբիական գոտու վիճարկելիությունը հենց այդ կանխատեսելիությունն է խաթարում։

 Եգիպտոսի համար հարցը նույնքան զգայուն է։ Կահիրեն երկար տարիներ կառուցել է իր Արևելյան Միջերկրականի ռազմավարությունը Հունաստանի և Կիպրոսի հետ համագործակցության հիման վրա՝ փորձելով դառնալ տարածաշրջանային գազային հանգույց՝ հեղուկացված գազի ենթակառուցվածքների, սեփական հանքավայրերի և Իսրայելից ու Կիպրոսից հնարավոր մատակարարումների միջոցով։ Թուրք-լիբիական գիծը Եգիպտոսի աչքում ոչ միայն ծովային սահմանազատման վիճարկելի փաստաթուղթ է, այլև Թուրքիայի փորձ՝ ներխուժելու այն տարածաշրջանային էներգետիկ համակարգը, որտեղ Կահիրեն ձգտում է պահպանել առաջնորդող դեր։

Այսպիսով, կողմերը նույնիսկ նույն քարտեզին նայում են տարբեր լեզուներով, Թուրքիան տեսնում է շրջափակման ճեղքում, Հունաստանը՝ ինքնիշխանության խախտում, Եգիպտոսը՝ տարածաշրջանային ազդեցության կորուստ, ԵՄ-ն՝ միջազգային իրավունքի մարտահրավեր։

Հայաստանի տեսանկյունից կարող է առաջին հայացքից տեղի ունեցող այս զարգացումը հեռավոր թվալ, քանի որ թուրք-լիբիական ծովային համաձայնագիրը չի առնչվում Հայաստանի սահմաններին, հաղորդուղիներին կամ անմիջական տնտեսական շահերին։ Սակայն մեծ աշխարհաքաղաքական համակարգերում նման զարգացումները հաճախ ունենում են շղթայական ազդեցություն։ Թուրքիան մեկ ամբողջական ռազմավարական օրգանիզմ է դիտարկում իր հարավային, արևմտյան և արևել յան ուղղությունները։ Եթե Արևել յան Միջերկրականում Անկարան ամրապնդում է իր դիրքերը, ապա նրա ընդհանուր տարածաշրջանային ինքնավստահությունը մեծանում է նաև Հարավային Կովկասում։

Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական տանդեմը Հարավային Կովկասում կոնկրետ ազդեցության հիմքեր է գցել։ Շուշիի հռչակագիրը, ռազմական համագործակցությունը, համատեղ զորավարժությունները, պաշտպանական տեխնոլոգիաների ինտեգրումը, Նախիջևանի գործոնը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ճնշումները ցույց են տալիս, որ Թուրքիան տարածաշրջանում իրեն այլևս չի դիտարկում միայն որպես արտաքին աջակցող, այլ որպես անվտանգային ճարտարապետության անմիջական մասնակից։ Եթե Անկարան միաժամանակ հաջողություններ է գրանցում Լիբիայում, Միջերկրականում և Կովկասում, ապա դա կարող է խորացնել այն ընկալումը, որ Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականությունը արդյունավետ է և պետք է շարունակվի։

Սակայն կա նաև հակառակ տրամաբանությունը։ Որքան ավելի է Թուրքիան հակասությունների մեջ մտնում Արևել յան Միջերկրականում Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Իսրայելի, Ֆրանսիայի և ԵՄ-ի հետ, այնքան ավելի շատ ռեսուրս, ուշադրություն և դիվանագիտական էներգիա է ստիպված ուղղել այդ ճակատին։ Եթե Արևել յան Միջերկրականում ծագի լուրջ ռազմածովային ճգնաժամ, ապա Անկարան կարող է որոշ ժամանակով նվազեցնել Հարավային Կովկասի ուղղությամբ իր ակտիվ ճնշման ինտենսիվությունը՝ ոչ թե ռազմավարական նպատակներից հրաժարվելու, այլ առաջնահերթությունների ժամանակավոր վերադասավորման պատճառով։ Սա Հայաստանի համար կարող է ստեղծել սահմանափակ դիվանագիտական պատուհան՝ ուժեղացնելու հարաբերությունները այն պետությունների հետ, որոնք մտահոգված են Թուրքիայի աճող ազդեցությամբ։ Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը և Ֆրանսիան Հայաստանի հետ հարաբերություններում կարող են տեսնել ոչ միայն պատմական կամ արժեքային կապ, այլ նաև Անկարայի ազդեցության զսպման ավելի լայն ռազմավարության մաս։

 Վերջին տարիներին Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանական համագործակցության խորացումը հենց այս ընդհանուր համատեքստում պետք է դիտարկել. Փարիզը Թուրքիային դիտարկում է որպես մրցակից ոչ միայն Լիբիայում և Արևելյան Միջերկրականում, այլ նաև Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։ Նույն տրամաբանությամբ Հնդկաստանի ակտիվացումը Հայաստանի ուղղությամբ նույնպես տեղավորվում է ավելի լայն հակակշռային քաղաքականության մեջ։ Դելիի համար Թուրքիան Պակիստանի հետ իր սերտ կապերի և Քաշմիրի հարցում դիրքորոշումների պատճառով դիտարկվում է որպես մրցակցային բևեռ, իսկ Հայաստանը՝ որպես գործընկեր, որի միջոցով հնարավոր է ամրապնդել սեփական ներկայությունը Կովկասում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին
Ամենադիտված