Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը։ Սակայն իր այս ցանկությունը կյանքի կոչելու համար խորհրդարանում նրան անհրաժեշտ է նաև ընդդիմադիր պատգամավորների «կողմ» ձայներ։ Նա, կարծես, ընդդիմությանն ընտրության առջև է կանգնեցնում՝ կա՛մ կքվեարկեք փոփոխությունների օգտին, կա՛մ իշխանության աջակիցները դուրս կգան փողոցներ, կա՛մ կլինեն արտահերթ ընտրություններ։ Ընդ որում՝ այս ամենին զուգահեռ նաև շեշտում է, որ եթե ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրությանը, ուրեմն դեմ է խաղաղությանը։ Սա չի՞ նմանվում շանտաժի թե՛ պատգամավորների, թե՛ հանրության նկատմամբ։ «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը համաձայն է՝ սա բառի ամենաիսկական իմաստով շանտաժ է նաև հանրության նկատմամբ: «Եթե ընդդիմադիրին շանտաժ են անում, ասում՝ պարտավոր ես քվեարկել ալիևյան Սահմանադրության օգտին, որպեսզի պատերազմ չլինի, դրանով հանրությանը շանտաժ են անում, որ չպետք է սատարես ընդդիմությանը, որն, իբրև թե, իր գործունեությամբ նպաստում է պատերազմին։ Սա իսկական շանտաժ է, որը վերջին տարիների քաղաքական զարգացումների տարբեր փուլերում ունեցել է տարբեր ձևակերպումներ։ Շատ լավ հիշում եմ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների փողոցային պայքարի ժամանակները, երբ նույն ձևով ասում էին՝ իրավիճակը, որը ֆիքսվել է, խաղաղություն է, և դուք, որ պայքարում եք իրավիճակի փոփոխության համար, պատերազմ եք ուզում։ Հիմա այդ պայքարի մեջ իշխանությունը՝ իբրև թե խաղաղության կողմնակիցը, հաղթեց, բայց պատերազմի հարցը շարունակեց մնալ արդիական։ Այս շանտաժն արվում էր նաև այն ժամանակ, երբ «ՀայաՔվե» ազգային - քաղաքացիական նախաձեռնությունը սկսեցինք և ցանկանում էինք ընդամենը Քրեական օրենսգրքում փոփոխություն մտցնել, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը դառնար քրեորեն պատժելի։ Հակադարձումը նույնն էր, նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը չներկայացվեց։ Իսկ հանձնաժողովի նիստում իշխանության ներկայացուցիչների միակ հակափաստարկը, որը, բնականաբար, խելքին մոտ չէր, այն էր, որ այդ օրինագիծը պատերազմի է միտված։ Ցանկացած փուլում, երբ այս իշխանությունը հերթական՝ մեծ կամ փոքր զիջումն է անում, դրան քաղաքական, հանրային դիմադրության որևէ դրսևորման հակադարձում է պատերազմի շանտաժով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Հաշվի առնելով վերջին տարիների արհավիրքները՝ մեր հանրությունը շատ զգայուն է պատերազմի, անգամ զուտ «պատերազմ» եզրույթի նկատմամբ։ Մեր զրուցակիցը նշում է՝ ընդհանուր հասարակական գիտակցության կառուցվածքի փոփոխություն է նաև տեղի ունեցել։ «Սրանից տարիներ առաջ մեծ թվով մարդիկ կարող էին բուռն արձագանքել զիջման, կորստի ցավին, այսօր հասարակության մի հատվածը, ցավոք, տեսնելով, որ բողոքը, պայքարը արդյունք չեն տալիս, ամեն դեպքում չի ուզում երկարատև պայքարի մեջ ներգրավվել, սկսում է փախչել իրականությունից, լուրեր չի լսում, չի կարդում վերլուծություններ, փորձում է ապրել իր ստեղծած իրականության մեջ, և չենք կարող նրանց այդ հարցում մեղադրել, պատճառներն է պետք հասկանալ, օրինակ՝ գուցե նաև ընդդիմությունն է մեղավոր՝ ինձանից, մեզանից սկսած, որ գուցե ոչ ճիշտ օրակարգ կամ ռազմավարություն ենք կիրառել: Մյուս կողմից՝ ակտիվ աշխատում է իշխանական քարոզչամեքենան և փորձում ստեղծել ինչ-որ մի նոր՝ ավելի գեղեցիկ, հաճույքներով լցված իրականություն տարբեր ֆեստիվառների, տեղեկատվական հարթակներով միշտ առաջընթացը գովաբանելու տեսքով։ Մարդիկ դրանով են սկսում առաջնորդվել, իրենց նոր իրականությունն այդպես են տեսնում։ Հատկապես մարզերում ապրող մարդիկ իրենց դարդ ու ցավն ունեն, ենթադրենք՝ տեսնում են սուբսիդիաների արդյունքում իրականացված նախագծեր, օրինակ՝ սալահատակված մայթեր կամ ասֆալտված փողոցներ, և դա է դառնում մարդկանց համար իրականության ընկալման կարևոր ֆիլտր։ Մեր քաղաքացիների մի մասն էլ, բնականաբար, հարցերին խորությամբ է նայում, տեսնում է խնդիրները, բայց հակազդելու մեխանիզմը չի կարողանում գտնել մի շարք պատճառներով։ Կարծես թե դոփում ենք նույն տեղում, ու սայլը տեղից չի շարժվում։ Կշարժվի այն դեպքում, երբ մի ուժեղ՝ կա՛մ ոգևորության, կա՛մ ցավի տրիգեր կլինի։ Այդ ժամանակ գուցե սայլը տեղից շարժվի։ Կարծում եմ, որ դա պետք է զուգորդվի աշխարհաքաղաքական նժարի փոփոխությամբ»։

Իշխող ուժը նաև ակնարկում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Բայց հանրության աչքի առջև է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պատկերը՝ նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանի զարգացումներով, մասնավորապես՝ կալանավորումներ, խոսքի սահմանափակումներ, խախտումներ։ Թվում է, թե ՏԻՄ վերջին ընտրություններն այս իրավիճակում ինքնավստահություն են փոխանցել իշխող ուժին, որ նա կարող է դրական արդյունք գրանցել նաև համապետական ընտրությունների ժամանակ։ «ՏԻՄ ընտրությունների արդյունքներով չի կարելի առաջնորդվել ու վերագրել դրանք, իբրև թե, «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի օրակարգի հաղթանակին։ Չկա նման բան։ Պետք չէ նայել արդյունքներին և զարհուրել, սարսափել, ասել, որ վերջ, ամեն ինչ կորած է, Փաշինյանն ինչ ցանկանում, դա էլ անում է, ինչ օրակարգ ցանկանում է, դա էլ թելադրում է։ ՏԻՄ ընտրությունների մի զգալի հատվածը եղել է ոչ թե քաղաքական, այլ անձի ընտրություն։ «ՀայաՔվեն» Գավառ համայնքում մասնակցում էր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությանը։ Գործող համայնքապետը ՔՊ-ի հետ միասին ձևավորել էր «Համերաշխություն» դաշինքը, փոխառել էին ՔՊ-ին վերաբերող կարգախոս՝ «Նպաստենք խաղաղ զարգացմանը», բայց, այդուհանդերձ, բնակչության մի զգալի հատված այդ դաշինքը չէր ընկալում որպես փաշինյանական, քպական։ Մարդիկ, որոնց հետ շփվում էի և 15 համարի վերաբերյալ օգտագործում «ՔՊ» տերմինը, դա վիրավորական էին համարում։ Համոզված եմ, որ նույն անձնավորված մոտեցումը եղել է նաև Գորիս համայնքում, որտեղ ժամանակին ընդդիմադիր Առուշ Առուշանյանը, բանտում լինելով, հաղթեց ընտրություններում։ Սրանք անձնավորված դեպքերն են։ Որտեղ ՔՊ-ն իր դեմքով է հանդես եկել, նշանակում է՝ ինչ կարգի ճնշումներ են իրականացրել այնտեղ, որ ամայացրել են քաղաքական դաշտը, և մարդիկ չեն էլ ցանկացել թեկնածություն դնել և անցնել այդ պրոցեսների, ճնշումների միջով և այլն։ Սա մեզ համար հստակ ցուցիչ է, որ մի քանի բնակավայրում, համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում։ Եթե մարդիկ Գավառում ձայն են տվել Գուրգեն Մարտիրոսյանին կամ Գորիսում Առուշ Առուշանյանին, որոնք ընդգրկված են եղել ՔՊ-ի հետ ստեղծված դաշինքներում, դա դեռևս չի նշանակում, որ համապետական ընտրությունների պարագայում նույն իրավիճակն է լինելու։ Փաշինյանն այս շրջանում ձգտելու է հնարավորինս շատ վարկաբեկել ընդդիմությանը, ընդդիմությունն էլ, բնականաբար, վարկանիշային որոշակի անկում ունեցել է, ինչը վատ է։ Փաշինյանը կփորձի դրանից օգտվել, բայց քաղաքական իրադարձություններն իրենց զարգացման յուրատեսակ տրամաբանությունն ունեն, ամեն ինչ չէ, որ չափվում է գծային հաշվարկով, պարզ թվաբանական գումարում-հանումներով, նաև իրավիճակները կարող են փոփոխություններ առաջ բերել»,-նկատում է նա։

 Զրույցի վերջում Մենուա Սողոմոնյանն ընդգծում է՝ այս իրավիճակում ընդդիմության առաջ պետք է պահանջ դրվի, որպեսզի նրանք առնվազն քաղաքական խորհրդակցությունների մեկնարկով կարողանան պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ անել, որպեսզի իշխանության Սահմանադրության հանրաքվեի նախագիծը տապալվի: Ոչ թե այն դրվի հանրաքվեի, և ընդդիմադիրները համալրեն «Ոչ»-ի ճամբարը, այլ ինչպես անել, որպեսզի առհասարակ այդ հարցը չդրվի հանրաքվեի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FT
Ամենադիտված