Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 2026/2027 մրցաշրջանի 11-րդ տուրի՝ «Ռասինգի» դեմ խաղում (3-0) իր թիմի դարպասին նշանակված, ապա չեղարկված 11-մետրանոցի մասին՝ գնահատելով նաև տրիբունաներում գտնվող երկրպագուների արձագանքը։

Հանդիպումը կայացել էր Սանտանդերի «Կամպոս դե Սպորտ դե Էլ Սարդիներո» մարզադաշտում, որի գլխավոր մրցավրն էր Խոսե Մունուերա Մոնտերոն։

«Իմ կարծիքով՝ նրանք բողոքում են ցանկացած առիթով։ Ինձ շատ են դուր գալիս այս մարզադաշտն ու տեղացի երկրպագուները․ նրանք առանձնահատուկ բնավորություն ունեն, խաղի ընթացքն ապրելու իրենց յուրահատուկ ձևը։ Նրանք չեն գալիս պարզապես ներկայացում դիտելու, ինչպես կինոյում․ նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու, հենց հանդիպման մի մասը լինելու համար և շատ բարդ պայմաններ են ստեղծում մրցակից թիմի համար։ Բայց մի նրբերանգ կա․ մարդիկ ամբողջ հոգով են երկրպագում, սակայն նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները։ Եվ, անկեղծ ասած, կանոններն այնքան հաճախ են փոխվում, որ երկրպագուները պարզապես չեն հասկանում դրանք։

Չուամենիի մասնակցությամբ դրվագում 11-մետրանոց լինել չէր կարող, քանի որ գնդակն անդրադարձով էր եկել․ դա պարզապես 11-մետրանոց չէ։ Երբ մրցավարը նշանակեց հարվածը, ես պահպանում էի հանգստությունս, իսկ էկրանին կրկնապատկերը տեսնելով՝ հասկացա․ եթե VAR-ն աշխատի այնպես, ինչպես հարկն է, ապա 11-մետրանոց չպետք է լինի։ Ինձ համար ակնհայտ է, որ խախտում չկար»,- Ժոզե Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ խաղի 72-րդ րոպեին, երբ հաշիվը 3-0 էր հօգուտ մադրիդցիների, տուգանային հրապարակում գնդակը դիպել էր Օրելյեն Չուամենիի պարզած ձեռքին։ Գլխավոր մրցավարը նշանակել էր 11-մետրանոց, սակայն VAR համակարգով դրվագը դիտելուց հետո չեղարկել էր որոշումը։ «Ռասինգի» երկրպագուները խիստ բացասական էին արձագանքել այս քայլին՝ դժգոհության նշանով խաղադաշտ նետելով կողմնակի առարկաներ։

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլըՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 19:00-նԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղելՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են шկանների վրա. ԻՀՊԿԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով. պատմության այս օրը (Նոյեմբերի 2)Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան ԱբրահամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումներըՖլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կnրծանվել. կան զnհեր«Յուվենտուս»-ը տարեդարձը նշել է «Նապոլի»-ի նկատմամբ հաղթանակովՌուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզումԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղելՄոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելունԶելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններՊեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանըԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանումՍպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Ամենադիտված