Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի 18–20 աստիճան տաքություն։