Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵվրոպացիներից տարբերվող ռուսները պատրաստ են զոհողություններ անել իրենց երկրի համար։ Այս մասին Super Express հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լատվիայում և Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Եժի Նովակովսկին, գրում է politnavigator.news–ը։
«Իմ կարծիքով, Ռուսաստանը մի երկիր է, որը երկարաժամկետ հեռանկարում իր ամբողջ պետականությունը, տնտեսությունը և հասարակական կյանքը կառուցել է որպես ագրեսիվ, պատերազմական կողմնորոշմամբ պետություն։ Անկեղծ ասած, ռուսները հասել են քաղաքական հաջողությունների,. չնայած տնտեսական թուլությանը և համեմատաբար թերզարգացած սոցիալական կառուցվածքներին, նրանք կարողացել են ներխուժել գերտերությունների շարքը, որոնք ձևավորում են համաշխարհային իրադարձությունների ընթացքը», - ասել է նախկին դեսպանը։
Նա նաև հավելել է, որ ռուսները դրան հասել են «օգտագործելով իրենց ռազմական կարողությունները ստեղծելու իրենց ցանկալի միջազգային կարգավիճակը»։ «Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի քաղաքացիները ի տարբերություն, ասենք, լեհերի կամ արևմտաեվրոպացիների, պատրաստ են զոհաբերել իրենց բարեկեցությունն ու բարգավաճումը պետական իշխանության համար։ Եվ հենց դա էլ նրանք շարունակում են անել։ Ավելին, Ուկրաինայի դեմ պատերազմը ավելի շուտ միավորել է ռուսական հասարակությանը Պուտինի շուրջ, քան խաթարել նրա ժողովրդականությունը։ Սա նշանակում է, որ նրանք անխուսափելիորեն կարիք կունենան որևէ տեսակի պատերազմի, եթե, իհարկե, չբացառվի խաղաղ կարգավորումը, ինչին ես չեմ հավատում», - հայտարարել է լեհ ռուսաֆոբը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am