Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ritmeurasia.ru–ն «Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար և միջազգային հանրային ֆինանսների խորհրդատու Վարդան Արամյանը ներկայացրել է մի հաշվարկ, որի համաձայն, եթե հանրապետություն մատակարարվող գազի գինը բարձրանա 69 %-ով, վերջնական սպառողների համար ծախսերը կաճեն մոտավորապես 29 %-ով՝ 143-ից մինչև 185 դրամ մեկ խորանարդ մետրի համար։

Արամյանի խոսքով, սակագնի բարձրացումը տնտեսության վրա կազդի մի քանի ձևով։ «Առաջին ասպեկտը սոցիալական հետևանքներն են. նույնիսկ եթե կառավարությունը սուբսիդավորի խոցելի խմբերի կոմունալ ծախսերը, գների բարձրացման ազդեցությունը միջին խավի վրա բավականին ծանր կլինի։ Տնային տնտեսությունների ծախսերի աճը կհանգեցնի ծախսերի կրճատման, և, հետևաբար, պահանջարկի անկման, ինչը հիմնականում կազդի առևտրի և ծառայությունների ոլորտների վրա», - նշել է նա։ Նրա խոսքով, ամենամեծ հարվածը կստանա արտադրական ոլորտը՝ գյուղատնտեսական արտադրողներից մինչև ծանր արդյունաբերություն։ Ֆինանսական ծառայությունների ոլորտը, որը գազի անմիջական սպառող չէ, կարող է որևէ խնդրի չհանդիպել, սակայն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ծանր արդյունաբերությունը, որտեղ գազը կազմում է ծախսերի կառուցվածքի զգալի մասը, անխուսափելիորեն կբախվեն դժվարությունների։

«Սա ուղղակի հարված կհասցնի երկրի տնտեսական ներուժին։ Ահա թե ինչու էր Մարտին Գալստյանը նշել այդ ծայրահեղ սցենարը։ Եվ ես համաձայն եմ նրա հետ», նշել է Արամյանը։

Նա նաև նշել է, որ սուբսիդիաները տրամադրվում են պետական բյուջեից, հետևաբար՝ քաղաքացիներից, և այդ ծախսերը չեն կարող անվերջ բեռ դառնալ բյուջեի համար: Եթե սուբսիդիաները տրամադրվեն բոլորին՝ առանց բացառության, ապա դա կհանգեցնի զգալի ծախսերի, իսկ եթե խոսքը թիրախային խմբերի մասին է, ապա անհրաժեշտ է որոշել, թե ովքեր կներառվեն, արդյոք սուբսիդիաները կլինեն մասնակի, թե լրիվ, և որքան ժամանակով դրանք կտրամադրվեն։ Այս չափի լրացուցիչ ծախսային բեռի սահմանումը, հատկապես ընթացիկ տարվա բյուջեի շրջանակներում, չափազանց դժվար խնդիր է գործադիր իշխանության համար, և նման ծախսերը սովորաբար ծածկվում են կապիտալ ներդրումների կրճատմամբ, օրինակ՝ դպրոցաշինության և ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված միջոցների կրճատմամբ։

Մեկնաբանելով գազի գնի 69 % աճի կանխատեսումը՝ Արամյանը նշել է, որ զեկույցի հեղինակները հաշվի են առել միայն գները շուկայական մակարդակին համապատասխանեցնելու հետ կապված հնարավոր ծախսերի աճը։ Սակայն, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա ներմուծվող գազի և նավթամթերքի վրա կկիրառվեն մաքսային տուրքեր, ինչը կհանգեցնի գնի մոտ 30 % լրացուցիչ աճի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակ
Ամենադիտված