Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ազգային ժողովի դահլիճը հերթական անգամ վերածվեց փողոցային թասիբի ու ձեռնամարտի թատերաբեմի, որտեղ իշխող վարչախումբը, դեմ առնելով քաղաքական պատին, ցուցադրեց իր ամբողջական սնանկությունը։ Երբ չկան փաստարկներ, երբ երկրի համար ճակատագրական հարցերին բովանդակային պատասխան տալու քաղաքական ուղեղը սպառված է, իշխանական թևն անցնում է իրեն հարազատ ու փորձված զբաղմունքին՝ բացահայտ սադրանքին, անձնական վիրավորանքներին ու դահլիճային «ռազբորկաներին»։

Պատճառը պարզ է ու ակնհայտ. իշխանությունն այնքան քվե չունի, որ կարողանա միայնակ առաջ տանել իր միակողմանի զիջումների պրոցեսը, իսկ ընդդիմությունը կտրուկ ու անհողդողդ մերժում է ազգային ու պետական հարցերում որևէ «սակարկություն»։ TRIPP-ի շուրջ անհասկանալի ու վտանգավոր շտապողականությունը, Խաղաղության պայմանագրից առաջ միակողմանի զիջումները, Ալիևի առաջադրած պահանջներով Սահմանադրություն փոխելու հակառակորդի օրակարգն առաջ մղելը. ահա այն կենսական հարցերը, որոնց առջև ընդդիմությունը կանգնեցրել է իշխանությանը։

Հասկանալով, որ ընդդիմությունից անգամ մեկ մանդատ «պոկել» անհնար է, և Ալիևի պարտադրած Սահմանադրության տարբերակը պարզապես չի անցնելու, քպականների նյարդերը տեղի են տվել։ Չկարողանալով հասնել իրենց ուզածին՝ անցել են բացահայտ սադրանքների։ Իրենց տարբեր «խոսափողների» ու կադրերի միջոցով ուղղակի կրքեր են հրահրում, դահլիճը վերածում մարտադաշտի, որպեսզի հանրության միտքը զբաղեցնեն էժանագին «շոուներով» ու այդ աղմուկի տակ փորձեն հերթական մանիպուլ յացիաներով փրկել իրենց օրհասական իրավիճակը։

Եվ այս ամենի ֆոնին՝ իշխանական «էլիտայի» արձագանքը պարզապես տրագիկոմեդիա է։ Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանը, մոռանալով պետական այրի կերպարն ու երկրի ծանրագույն վիճակը, սոցցանցերում «ով ում հասցրեց հարվածել» մակարդակի դպրոցական կծմծոցներով ու ֆիզիկական ուժի շուրջ սարկաստիկ մեկնաբանություններով են փորձում ինքնահաստատվել։

 Սա միայն ծիծաղելի չէ, սա ողբերգական է. երկրի ղեկավարն ու ԱԺ խոսնակը սոցցանցային էժանագին փոխհրաձգությամբ են տոնում իրենց պատգամավորների սադրիչ «հաջողությունները»։ Մարդիկ, որոնք արդեն ամիսներ շարունակ հանրության նյարդերն են սղոցում անհոդաբաշխ հայտարարություններով ու զիջումների շարանով, հանկարծ զարմանում են, որ լկտիությունն ու բացահայտ սադրանքը ստանում են արժանի պատասխան. ինչպես արձանագրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, «ովքեր ամբիոններից ուղղակի մեր նյարդերը սղոցում էին, կերան, բերնին կերան ու լավ կերան»։

Այս ամենը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն դրամատիկ իրականությունը, որում հայտնվել է երկիրը. իշխող վարչախումբը սպառել է իրեն թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես։ Երբ պետության առջև ծառացած են գոյաբանական սպառնալիքներ, երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը ղեկավարողները զբաղված են էժանագին «շոուներով» ու փողոցային մակարդակի սադրանքներով։ Բայց որքան էլ փորձեն աղմուկի, բռունցքների ու սոցցանցային ծաղրի տակ թաքցնել սեփական անօգնականությունը, միևնույն է՝ հանրության աչքից ոչինչ չի վրիպում։ Քաղաքական սնանկությունը ծածկել անհնար է. երբ չկա միտք ու ծրագիր, մնում է միայն սադրանքը, իսկ դրա ավարտը միշտ լինում է նույնը՝ քաղաքական ջախջախիչ վախճան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար
Ամենադիտված