Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան երեք տասնամյակ գործող «Արցախ TV»-ն, որը Արցախի բռնի հայաթափումից հետո իր աշխատանքը շարունակում է Հայաստանում, դարձյալ կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Հեռուստաընկերությունն այս պահին գործում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում հատկացված սենյակում։ Սակայն արդեն տևական ժամանակ է՝ ներկայացուցչության շենքի տնօրինման իրավունքի հարցը քննվում է դատարանում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել կոլեկտիվում։ Դատարանի հնարավոր որոշմամբ, շենքը արցախցիների տնօրինումից վերցնելու դեպքում լրատվամիջոցը կզրկվի եթեր ապահովելու վերջին հնարավորությունից։

Ստեղծված իրավիճակի, առկա մարտահրավերների և առաջիկա ծրագրերի շուրջ «Փաստի» հետ զրույցում իր մտահոգություններն ու տեսակետն է հայտնել հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Սահակյանը։

Անդրադառնալով բռնի տեղահանումից հետո ի հայտ եկած խնդիրներին՝ նա նշեց, որ վերաբացման պահից ի վեր իրենց հիմնական խնդիրը եղել ու մնում է շենքայինը. «Տեսնելով, որ որևէ այլ տարածքում դժվար է ապահովել «Արցախ TV»-ի գործունեությունը՝ աշխատանքները կազմակերպել ենք ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում»։ Սակայն, նրա խոսքով, երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ են կանգնած, քանի որ դատական գործընթացներով պայմանավորված՝ շենքի ճակատագիրը մշուշոտ է։ Նարեկ Սահակյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ այդ շենքում մեկ տանիքի տակ են հավաքվել արցախցու ինքնության համար պայքարող կազմակերպություններն ու կոլեկտիվները։

Խոսելով հետագա գործունեության հեռանկարների մասին, եթե կառավարությունը դատարանի որոշմամբ վերցնի ներկայացուցչության շենքը, Նարեկ Սահակյանը վստահեցրեց, որ ալիքը միանշանակ պետք է գործի, ընդ որում՝ ոչ թե ուղղակի գոյություն ունենալու, այլ հավատարիմ մնալու իր առաքելությանը՝ լինելու Արցախի և արցախցու ձայնը։ Նա խոստովանեց, որ այստեղ ամենամեծ խնդիրը համապատասխան շենք կամ տարածք ունենալն է, ինչը բավականին բարդացած է նաև մասնավոր հատվածում։ Սահակյանի փոխանցմամբ, ցավոք, գործարար շրջանում շատերը խուսափում են «Արցախ TV»-ին վարձով տարածք տրամադրել՝ հետագա հնարավոր անախորժություններից խուսափելու պատճառաբանությամբ։

Անդրադառնալով վերջերս հայտարարված վերազինմանն ու առաջիկա անելիքներին՝ տնօրենը նշեց, որ հեռուստաընկերությունը կունենա հստակ ռազմավարություն, արցախցու տեսակը, խնդիրներն ու հաջողությունները բացահայտող հեռուստահաղորդումներ և նախագծեր, ինչպես նաև համեստ, բայց ժամանակի պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցներ։ Նա վստահություն հայտնեց, որ սրտացավ ու պրոֆեսիոնալ մասնագետներով համալրված թիմն իր ամենօրյա աշխատանքով աստիճանաբար կվերականգնի հանրային վստահությունը լրատվամիջոցի նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղ
Ամենադիտված