Հայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումը
ՍՊՈՐՏԻտալական «Ինտերի» և «Միլանի» նոր մարզադաշտը, որը կկառուցվի գրեթե նույն վայրում, որտեղ այժմ գտնվում է «Սան Սիրոն», կկրի «Ջեներալի» (Generali Stadium) անվանումը։ Այս մասին միլանյան ակումբները պաշտոնապես հայտարարել են համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նոր արենայի անվանման իրավունքը ձեռք է բերել Generali ապահովագրական ընկերությունը։ Հովանավորի անվանումը տեղ կգտնի նաև մարզադաշտի արտաքին ճակատային հատվածում։
Նախագծի նկարագրության համաձայն՝ մարզադաշտը կունենա ամֆիթատրոնի տեսք՝ կտրուկ թեքությամբ տրիբունաներով, ինչը գերազանց տեսանելիություն կապահովի ցանկացած նստատեղից։ Նոր արենայի տարողունակությունը կկազմի 71 500 հանդիսական։
«Ինտերն» ու «Միլանը» նախատեսում են շինարարական աշխատանքները սկսել 2027 թվականին և ամբողջությամբ ավարտել չորս տարի անց։ Սպասվում է, որ նոր մարզադաշտը կդառնա 2032 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումներն ընդունող գլխավոր արենաներից մեկը․ հիշեցնենք, որ այդ մրցաշարը համատեղ կանցկացնեն Իտալիան և Թուրքիան։