Հաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱշխարհի ամենամեծ կրիպտոարժութային Binance բորսան հաքերային հարձակման է ենթարկվել. անվտանգության հետ կապված միջադեպի վնասը մոտ 6.3 մլրդ դոլար է գնահատվում։ Այս մասին հայտնել է ընկերությունը X սոցցանցում։
Բիթքոինի արժեքն այսօր 77 հազար դոլարից էլ նվազել է։
Ըստ նախնական տվյալների՝ պատճառ կարող էր հանդիսանալ ծրագրավորող ինժեներներից մեկի նոթբուքի «կոտրումը» (հաքերային հարձակումը)։ Չարագործը դրա միջոցով հասանելիություն է ստացել սպասարկող կոնտեյներին և նախաձեռնել է չարտոնված գործարքներ՝ միջոցների դուրսբերման համար։
«Կարծես թե Binance-ն իսկապես կոտրել են... Օգտատերերի միջոցները անվտանգ են», – գրել է բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն։
Բորսան շտապ կերպով դադարեցրել է դրամական մուտքերի և ելքերի հետ կապված բոլոր գործողությունները, մոտ 3 մլրդ դոլարի ակտիվներ են սառեցվել։ Հարթակը խոստացել է փոխհատուցել բոլոր կորուստները SAFU պահուստային ֆոնդի և սեփական միջոցների հաշվին։
«Ընդհանուր վնասը մոտ 6.3 մլրդ դոլար է գնահատվում», – ասվում է բորսայի հայտարարության մեջ։
Binance-ի անվտանգության հետ կապված խնդիրների մասին հաղորդումներն ազդել են կրիպտոարժույթների շուկայի վրա։
Բիթքոինի արժեքն այսօր 77 հազար դոլարից էլ նվազել է։